AntiFake.am-ի՝ Առողջապահության նախարարին ուղղված հարցերը դարձյալ չեն հնչեցվել

article-image

Այսօր Կառավարության նիստի ավարտից հետո սպասվում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը:

Որպես արդեն ավանդույթ՝ լրագրողները ասուլիսի ժամանակ իրենց հարցերը կարող են ուղղել առցանց՝ հարցերն ուղարկելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին:

AntiFake.am-ի լրագրողը, ունենալով բազմաթիվ հարցեր, նամակ է ուղարկել Տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին: Արդեն իսկ ծանոթ լինելով հարթակի չհամակարգված աշխատանքին և ունենալով AntiFake.am-ի՝ նախկինում ուղարկած հարցերը չբարձրաձայնելու պրակտիկան՝ հարցերը տեղադրվել են նաև պաշտոնական էջի ասուլիսի ուղիղ հեռարձակման մեկնաբանություններում, ասուլիսի հայտարարության մասին գրառման մեկնաբանություններում և անձնական նամակով ուղարկվել է նաև Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին։

Նշենք, որ հարցերը պաշտոնական հարթակին ուղարկվելուց անմիջապես հետո նկատել են, սակայն, ինչպես նախկինում, այս անգամ ևս մամուլի խոսնակը չի չհնչեցրել դրանք:

Ստորև ներկայացնում ենք Առողջապահության նախարարին ուղղված AntiFake.am-ի հարցերը.

1. Պարետի վերջին որոշումներից մեկի հավելվածում հիվանդության զարգացման ծանր ռիսկի խմբում որպես 4-րդ խումբ ներառված են մանկահասակ երեխաներն ու նորածինները: Մինչդեռ նախկինում պարբերաբար ասել եք, որ երեխաները ռիսկային խմբում չեն: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը: Քանի՞ վարակված մանկահասակ երեխա կա Հայաստանում: Արդյո՞ք դպրոցահասակ երեխաները, որոնք վարակվել են, նույնպես այս խմբում են: Ինչպե՞ս է 2 ամսական երեխա ունեցող ծնողի և երեխայի վիճակը:

2. Վարակված 30 անձանց տեղակայումը հայտնի չէր: Արդյո՞ք հաջողվել է բացահայտել նրանց տեղակայումը կամ քանիսինն է հաջողվել պարզել:

3. Քանի՞ քաղաքացի է Չարենցավանում վարակվել կորոնավիրուսով:

4.Նախադրյալներ կա՞ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու համար՝ դեպքերի ավելացման ֆոնին։

5. Դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ փոխվե՞լ է արդյոք մարդկանց թեստավորման սկզբունքը։

6. Լրագրողների հետ ճեպազրույցներից մեկում ասել եք, որ կորոնավիրուսը շատ լուրջ հիվանդություն չէ և շատ հատուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա: Արդյո՞ք հիմա էլ եք այդպես կարծում։

Մամուլիսի ասուլիսի ավարտից հետո լրագրողը հաղորդագրություն է ուղարկել պաշտոնական հարթակին՝ խնդրելով հաջորդ ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերը սկսել AntiFake.am-ի ուղարկած հարցերից, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ հարցերը ընտրվում են խտրականորեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն