Պետական վերահսկողական ծառայության պարգևատրումները կազմում են մոտ 172 մլն դրամ. որքա՞ն են պարգևատրվել Սանասարյանն ու Քյարամյանը

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, վերջինիս տեղակալների, ծառայության աշխատակազմի և վարչությունների պետերի պաշտոնակատարների ստացած պարգևատրումները` առանձին:

Պետական վերահսկողական ծառայությունից մեզ տեղեկացնում են, որ 2019թ. հունվար-դեկտեմբեր ծառայության պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է  171,925,026 ՀՀ դրամ, ծառայության աշխատակիցներին պարգևավճար տրվել է 11 անգամ:

Պատասխան նամակում ներկայացված են նաև Ծառայության` լիազորությունները դադարեցրած ղեկավար Դավիթ Սանասարյանի, ինչպես նաև տեղակալներ Արգիշտի Քյարամյանի, Ալբերտ Աբգարյանի, Ռաֆայել Զաքարյանի ստացած պարգևավճարների չափը:

Մասնավորապես, մինչև 2019 թվականի ապրիլ ամիսը Պետական վերահսկողության ծառայության` լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը, պարգևատրվելով 3 անգամ, ստացել է 991,042 դրամ պարգևավճար:

Ծառայության պետի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, որը այս պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլից, պարգևատրվել է 8 անգամ` ստանալով 2,085,062 դրամ պարգևավճար:

Ծառայության ղեկավարի տեղակալներից Ալբերտ Աբգարյանը պարգևատրվել է 10 անգամ` 4,298,700 դրամի չափով: Մյուս տեղակալը` Ռաֆայել Զաքարյանը, դարձյալ պարգևատրվել է 10 անգամ` 5,239,343 դրամի չափով:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն