ՊՊԾ և Ոստիկանության աշխատողները խոչընդոտում են AntiFake.am-ի օպերատորի մասնագիտական աշխատանքը կառավարական առանձնատների մուտքի մոտ

article-image

Քիչ առաջ AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը հանձնարարությամբ ուղարկվել էր Կոնդի կառավարական առանձնատների մուտքի մոտ նկարահանումներ իրականացնելու համար։ Նույն վայրում AntiFake.am-ի լրագրողը նկարահանումներ է իրականացրել մոտ 1 ամիս առաջ՝ առանց խոչընդոտի (https://antifake.am/am/news/759):

Այսօր ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները, չնայած այն հանգամանքին, որ օպերատորը կրել է օպերատորական բեյջը, ոչ միայն խոչընդոտել են օպերատորի աշխատանքը և թույլ չեն տվել նկարահանումներ անել, այլ նաև պահանջել են ներկայացնել անձնական տվյալներ և հայտնել, որ պետք է բացատրություն տա ոստիկաններին։ Օպերատորի պնդմանը, որ նա կատարում է իր մասնագիտական աշխատանքը և անձնական տվյալներ ներկայացնելու պարտավորություն չունի, և քանի որ խոչընդոտում են նկարահանումները, ապա ուզում է հեռանալ, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է սպասի, քանի որ «գալու են ոստիկաններ, ում ինքը պետք է բացատրություն ներկայացնի»։ Ծառայողները պահանջել են ջնջել այն նկարը, որը օպերատորը հասցրել էր անել, որից հետո միայն թույլ են տվել վերջինիս հեռանալ։

AntiFake.am-ը պահանջում է ՊՊԾ-ից և Ոստիկանությունից չխոչընդոտել AntiFake.am-ի գործունեությանը, հակառակ դեպքում ստիպված կլինենք ձեռնարկել հստակ քայլեր անկախ լրատվական միջոցի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու և անընդհատ խոչընդոտներ ստեղծելու համար։
Կոչ ենք անում լրատվամիջոցների մասնագիտական գործունեության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին դատապարտել իշխանության ներկայացուցիչնների շարունակական ոտնձգությունները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

AntiFake.am-ի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն