Ստյոպա Սաֆարյանի՝ իր «քաղաքական չեզոքության» և «քաղաքական գործընթացներով չգայթակղվելու» վերաբերյալ հայտարարությունը սուտ է

article-image

Երեկ՝ հունվարի 13-ին, Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Քաղաքական չեզոքություն` նշանակում է` չզբաղվել կուսակցական գործունեությամբ, այսինքն`  չլինել  ներքաղաքական իշխանության համար մղվող պայքարի գործընթացի մաս: Ես չեմ անդամակցում որևէ կուսակցության, Հանրային խորհուրդ ներգրավվել եմ որպես փորձագետ, դուք դա կարող եք նաև տեսնել նշանակման հրամանագրում` որպես վերլուծաբան-քաղաքագետ Ստեփան Սաֆարյան: Եվ քաղաքական չեզոքությունը վերաբերվում է կոնկրետ մասնագիտական կարծիքներ հայտնելուն Հանրային փորձաքննության շրջանակներում: Ես չգիտեմ, չեմ ուզում այլ խոստումներ տալ, բայց, համենայն դեպս, առաջին հերթին այդ քաղաքական մասնագիտական չեզոքությունը իմ համար է կարևոր, դա ինձ համար շատ ավելի թանկ բան է՝ պահպանել մասնագիտական գործունեության դաշտում քաղաքագետի ինքնությունը: Ինձ որևէ քաղաքական գործընթաց չի գայթակղում, մեծ քաղաքականության մեջ մտնելու որևէ շարժառիթ այս պահին չունեմ»:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այս հայտարարությունը սուտ է:

Սաֆարյանի պնդումը, թե «քաղաքական չեզոքություն նշանակում է չզբաղվել կուսակցական գործունեությամբ, այսինքն՝  չլինել  ներքաղաքական իշխանության համար մղվող պայքարի գործընթացի մաս, սուտ պնդում է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ կուսակցական գործունեության բացակայությունը չի բացառում քաղաքական գործունեության և քաղաքական ամբիցիաների առկայությունը:

Իսկ այն, որ Ստյոպա Սաֆարյանը հետհեղափոխական Հայաստանում ակնհայտորեն «սպասարկում է» ներկայիս իշխանության շահերը և ոչ եթերային բառապաշարով «քննադատում է» նախկին իշխանության ներկայացուցիչներին, ներկայիս իշխանության քննադատներին և այլախոհներին՝ նրանց տարբեր պիտակավորումներ տալով՝ չդրսևորելով քաղաքական չեզոքություն, հեշտ ապացուցելի են Սաֆարյանի` երբեմն օրը մեկ տասնյակից ավելի «իշխանահաճո» քաղաքական բնույթի կողմնակալ հրապարակումներով, որոնք էլ իրենց հերթին Սաֆարյանին դարձնում են «իշխանության մասնիկ»՝ անիմաստ դարձնելով ներքաղաքական իշխանության համար մղվող պայքարը վերջինիս համար:

Այս ամենի օրինակներ են Սաֆարյանի` ընդամենը վերջին օրերի ՀԽ նախագահի կարգավիճակով հրապարակումներն այն մասին, որ Բորիս Մուրազիի գործունեությունը բավական հեռու է «լրատվական» կոչվելուց, (կարող ենք հիշել Փաշինյանի ընտանիքին պատկանող «ՀԺ»-ի հոդվածը politik.am կայքի, ԱԱԾ նախկին տնօրենի մասին և Սաֆարյանի այլ ստահոդ հրապարակումները 1, 2 ), «ներեղությունն» իր ֆբ էջի պատին «թափված անլվաների հետ նյարդեր փչացնելու, ագրեսիվ փեսիստների ու ԿԳԲ-ի ագենտուրայի», «Վանեցյանի հարեմի, կգբ-ագենտուրնի ծտերի», «կարգալույծ արված Դիանայի», «պոչները խուզած տեսնելու, սակայն այլևս իշխանություն ու լափաման չտեսնելու» և այլնի մասին, որոնք ոչ միայն քաղաքագիտական և վերլուծական որևէ մեկնաբանություն չեն պարունակում, այլ նաև հանդիսանում են իշխանական քարոզչամեքենայի կողմից դաշտ նետված «խիստ օրակարգային» թեմաներ: Նմանօրինակ բազմաթիվ հրապարակումները Սաֆարյանի կենսագրության մեջ գերակշռում էին նաև մինչ նրա ՀԽ նախագահի պաշտոնը ստանձնելը:

Սաֆարյանի՝ «Քաղաքական չեզոքությունը վերաբերվում է կոնկրետ մասնագիտական կարծիքներ հայտնելուն Հանրային փորձաքննության շրջանակներում» պնդումը ևս սուտ է, քանի որ ՀԽ նախագահը իր գործունեության ընթացքում մշտապես պարտավոր է պահպանել չեզոքություն, այլ ոչ միայն Հանրային փորձաքննության շրջանակներում մասնագիտական կարծիքներ հայտնելիս: Ուստի՝ քաղաքական գործընթացներով «չգայթակղվող» քաղաքագետը իր քաղաքական դիրքորոշումը կամ «չեզոքությունը» պարտավոր է պահպանել նաև ՀԽ նախագահի կարգավիճակում, ինչը Սաֆարյանը պարբերաբար խախտում է։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն