ԱԺ-ում ամանորյա զարդարանքներն ու տեխնիկական սպասարկումն արժեցել են 5 միլիոն դրամ

article-image

2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների (տեխնիկական, կազմակերպչական, զարդարանքներ և այլն) համար ծախսվել է 5,330,000 դրամ: Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ աշխատակազմ ուղարկած հարցման պատասխանից:

Արդյո՞ք Ազգային ժողովի կողմից արդարացված է 5 միլիոնից ավելի գումար հատկացնելը ամանորյա զարդարանքների և այլնի համար այն դեպքում, երբ նախորդ՝ 2018թ. և 2017թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների համար  ծախսվել է, համապատասխանաբար, 2,600,000 դրամ և 2,806,900 դրամ: Ստացվում է, որ այս տարի ծախսվել է այնքան, որքան նախորդ երկու տարիների ծախսերը միասին վերցրած:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ազգային Ժողովը աչքի է ընկնում նմանատիպ «ճոխ»  և «աննպատակ» ծախսերով: Կարող ենք հիշել Վարդավառի տոնի կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից կազմակերպված գորգեր լվանալու «միջոցառումը», որի համար կրկին հատկացվել էր շուրջ 5 միլիոն դրամ, ինչը ոչ միայն երևանցիների օրը տոնի չէր վերածել, այլ ընդհակառակը՝ առիթ էր հանդիսացել տարատեսակ քննարկումների համար:

Այս և մնացյալ դեպքերում խնայողությունները, օրինակ՝ համեմատաբար համեստ բյուջեի հատկացումը ամանորյա միջոցառումների համար, կարող էին որևէ կենսական խնդրի լուծման միջոց հանդիսանալ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն