ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2019թ. պարգևավճարները կազմել են մոտ 272 մլն դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին` խնդրելով տրամադրել 2019թ.-ի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև կառույցի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, ղեկավարի խորհրդականների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստացած պարգևավճարների չափը՝ առանձին:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ 2019թ. պարգևատրումների ֆոնդը բյուջետային հատկացումների հաշվին կազմել է 65,257,500 դրամ, արտաբյուջետային ֆոնդի միջոցների հաշվին՝ 124,000,000 դրամ և քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդի հաշվին՝ 82,558,700 դրամ:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2019թ. պարգևավճարների չափը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 272 մլն դրամ:

Չնայած այն հանգամանքին, որ մեր հարցմամբ խնդրել էինք տրամադրել նաև Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, ղեկավարի խորհրդականների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստացած պարգևավճարների չափը՝ առանձին, տեսչական մարմինը, հղում կատարելով աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիությանը, մեզ նման տեղեկատվություն չի տրամադրել: Կառույցից նշում են, որ հայտարարատու պաշտոնատար անձանց վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը կարող ենք ստանալ վերջիններիս կողմից ներկայացված հրապարակային հայտարարագրերում: 

Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նաև հարկ են համարում տեղեկացնել, որ Տեսչական մարմինների մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Տեսչական մարմնի գործունեության ապահովման մասին անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը: 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն