Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում տարածվում է հերթական կեղծ հավելվածը, որը իբր «թույլ է տալիս տեսնել, թե ով է քո էջ այցելել»:
Նման հավելվածները կեղծ են, քանի որ մինչ օրս «Ֆեյսբուքը» հնարավորություն չի տալիս օգտատիրոջը` տեսնելու իր էջ այցելող մյուս օգտատերերին:
Քանի որ նման դեպքերը մեծ հանրային տարածում են ունենում, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս հավելվածները կեղծիք են և նպատակ ունեն ֆեյսբուքյան օգտատերերի անձնական տվյալների հնարավորություն ձեռք բերել:
Աղբյուր՝ AntiFake.am