ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019թ. պարգևավճարները կազմել են մոտ 406 մլն դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով տրամադրել 2019 թ. ընթացքում նախարարությունում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև նախարարի, փոխնախարարների, տեղակալների, օգնականների ստացած պարգևավճարների չափը՝ առանձին:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ 2019թ. նախարարության աշխատատակիցների պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 405,588,209 դրամ, որը հատկացվել է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում», «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածներով նախատեսված միջոցներից:

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախարարության աշխատակիցների ամսական աշխատավարձի նկատմամբ կիրառվել է համապատասխան գործակից` 0.25-1.0 դրույքաչափի սահմաններում: 

Նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ նախարարության` հայտարարատու հանդիսացող աշխատակիցների անձնական տվյալները, այդ թվում` աշխատանքից ստացած եկամուտների չափը, հանրամատչելի են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով: Նշված պաշտոնատար անձանց 2019 թվականի տարեկան հայտարարագրերը հասանելի կլինեն այդ տեղեկությունը տնօրինող մարմնի (տվյալ դեպքում` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) պաշտոնական կայքում: 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն