ՀՀ քաղաքաշինության կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 91.882.400 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտե` խնդրելով տրամադրել կառույցի աշխատակիցների` 2019 թվականին ստացած պարգևավճարների չափը:

Կոմիտեից մեզ հայտնում են, որ ՀՀ քաաքաշինության կոմիտեի պարգևավճարների գծով 2019 թվականի համար նախատեսված բյուջետային հատկացումների ֆոնդից վճարումները կազմել են 91.882.400 դրամ: 2019 թվականի ապրիլ ամսից սկսած` պարգևավճարները տրամադրվել են բոլոր աշխատողներին, ընդ որում` ապրիլ ամսին վճարվել է առաջին եռամսյակի աշխատանքային գործունությունը:

Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ստորագրությամբ հարցման պատասխանում, սակայն, առկա չեն նախագահի, նախագահի տեղակալների, վարչության պետերի և մյուս բարձրաստիճան պաշտոնների ստացած պարգևավճարների չափը` առանձին:

Կառույցից նշում են, որ հայտարարատու պաշտոնատար անձանց վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը կարող ենք ստանալ վերջիններիս կողմից ներկայացված հրապարակային հայտարարագրերում: 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը