Արմեն Սարգսյանը չի մասնակցելու ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին

article-image

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցության հրավեր ստացել է, սակայն տեխնիկական պատճառներով չի մասնակցելու նիստին: 
 
ՀՀ Անվտանգության խորհրդի անդամներ են հանդիսանում վարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, ԱԳ նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ԱԺ և ՀՀ նախագահները չեն հանդիանում անվտանգության խորհրդի անդամ:
 
«Հրապարակ» թերթը գրում է, որ Փաշինյանն իր կուսակից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այսօր կայանալիք նիստին, և վերջինս նույնպես մասնակցելու է: Ճշտելու համար՝ արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանին եղել է հրավեր թե ոչ, նախագահի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը ասել էր. «Ոչ, ՀՀ նախագահը հրավեր չի ստացել»:

Ավելի ուշ մամուլում լուրեր շրջանառվեցին, համաձայն որոնց, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացրել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լուրի ճշմարտացիությունը պարզելու համար AntiFake.am-ը կապ հաստատեց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից ասացին, որ Արմեն Սարգսյանը հրավեր ստացել է, սակայն տեխնիկական պատճառներով չի մասնակցելու ԱԽ նիստին:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն