Lragir.am-ը շարունակում է հակառուսական քարոզչությունը. Թիրախում ռուս խաղաղապահներն են

article-image

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո իշխանությանը հարող շրջանակները պարբերաբար հակառուսական քարոզչական տարատեսակ թեզեր են շրջանառում: 

Նման գործելաոճ է որդեգրել նաև հակառուսական կեցվածքով հայտնի «Lragir.am» կայքը: Մասնավորապես, մարտին 20-ին կայքում հրապարակվել է «Ռուս «խաղաղապահների» աչքի առաջ ոչնչացվեց եւս մեկ հայկական եկեղեցի. Հայաստանը շտապ պետք է դիմի ՄԱԿ-ին» վերտառությամբ հոդված:

Բացի այդ, վերջին շրջանում «Lragir.am»-ը տարածում է նմանատիպ այլ քարոզչական հոդվածներ, ինչպես, օրինակ, «Ռուսաստանը ձգում է օղակը Հայաստանի շուրջ՝ ատոմակայան, գազ, ՆԱՏՕ-ի զորավարժություններ», «Ով է կանգնած Հայաստանի ու Արցախի միջեւ», «ԱՄՆ «նոր արբիտրաժի» հնարավորությունը նյարդայնացնում է Մոսկվային ու Անկարային», «Մոսկվան կեղտոտ գործը կրկին հայերի ձեռքով արեց» վերտառությամբ հոդվածները:

Այս ամենն արվում է պատերազմում կրած պարտությունը ռուսական կողմին ինչ-որ կերպ վերագրելու ու հասարակության շրջանում հակառուսական մթնոլորտ ստեղծելու համար:

Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն առհասարակ և առավելապես` հետպատերազմյան օրերին` պարզից էլ պարզ է:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն