Ադրբեջանից ապաստան խնդրողը` «հեղափոխության պահապան»

article-image

Այսօր մի խումբ անձինք, ովքեր իրենց հռչակել են «Հեղափոխության պահապաններ», Երևանի Հաղթանակի զբոսայգում` Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ, հանրահավաք էին հրավիրել` իրենց աջակցությունը հայտնելու «Թավշյա հեղափոխությանը»:

Սակավամարդ հանրահավաքի առաջնորդները հասարակության շրջանում հայտնի են որպես գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներ, «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակում գործածներ և ներկայիս իշխանությունների այլ սատարողներ և պրոպագանդիստներ:

Սակայն բացի վերը նշված անձանցից` հանրահավաքին ներկա են նաև այնպիսինները, որոնք ժամանակին բավական լավ հարաբերությունների մեջ են եղել հարևան Ադրբեջանի Հանրապետության հետ:

Մասնավորապես, հանրահավաքին ներկա էր նաև Թամելա Արզումանյանը:

2017 թվականին Թամելա Արզումանյանը ապաստան էր խնդրում Ադրբեջանի իշխանություններից: Ադրբեջանական լրատվականներին տված իր հարցազրույցներում Արզումանյանը «արտահայտում էր իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության` Բաքվի պլատֆորմին»:

Ադրբեջանական Aze.az կայքում կարդում ենք.

«… Տիկին Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակավ դիմել է Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին` անօրեն սարգսյանական բռնապետությունից և հետապնդումներից իրեն փրկելու խնդրանքով, և օգնելու` ընտանիքի հետ տեղափոխվելու մեր երկիր (խմբ.- Ադրբեջան): Այս հայտարարությունից անմիջապես հետո Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը` Հովհաննես Թորոսյանը,  ձերբակալվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից` ենթարկվելով խիստ հարցաքննության, որտեղ խախտվել են մարդու բոլոր իրավունքները…»:

«Մեզ ասում են, որ դուք ծախում եք հայրենիքը: Ո’չ, մենք չենք ծախում: Այդպիսի հայրենիք մեզ պետք չէ», - պնդում է Արզումանյանը: 

Մամուլում առկա բազմաթիվ նյութերից տեղեկանում ենք, որ հենց Թամելա Արզումանյանն էր ամուսնու հետ 2019 թվականին մուտք գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Այսօր էլ Թամելա Արզումանյանը ոչ միայն մասնակցում է «Հեղափոխության պահապանների» հավաքին, այլ նաև շարունակում է հրապարակավ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնել Հայ Առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի հասցեին` միաժամանակ սատարելով Հայաստանի ներկայիս իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին: Այս որակի տեր մարդկանց «պահպանության» հույսին է մնացել հեղափոխությունը:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն