Պաշտոնյաներ, ԶԼՄ-ներ և հեղափոխության «պահապաններ». ովքեր են շահարկում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը. ՄԱՍ 2

article-image

Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 15:04 -ին, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Երեկ անդրադարձել էինք իշխանական պաշտոնյաների, սորոսականների և այլ պրոպագանդիստների գրառումներին, որոնք տեղեկանալով ցավալի դեպքի մասին սկսել էին շահարկել այն՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Այս հրապարակմամբ լրացնում ենք ցանկը և ներկայացնում ներկայիս իշխանության ներկա և նախկին պաշտոնյաների, սորոսականների, որոշ ԶԼՄ-ների և իշխանական այլ պրոպագանդիստների, որոնք շարունակում են շահարկել Կուտոյանի մահը՝ ուղղակի մեղադրանքներ հնչեցնելով նախկին իշխանությունների հասցեին, ինչն, ըստ էության, նախկին իշխանություններին հերթական անգամ անվանարկելու՝ հակաքարոզչություն կազմակերպելու «հարմար առիթ է»։

Կուտոյանի մահը շահարկողների շարքը շարունակում են որոշ լրատվամիջոցներ:

1. Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրասրել որում ներկայացվում էին Կուտոյանի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ում տեղի ունեցած ենթադրյալ հանցանքները և բացթողումները:

2. Հաջորդ լրատվամիջոցը Mamul.am-ն է, որում հարցում է տեղադրվել Կուտոյանի մահվան վարկածների մասին:

3. Իշխանական քարոզչամեքենա համարվող Ազատություն ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը հիշել է վարչապետ Փաշինյանի խոսքերը, որոնցից որոշակի ենթադրություններ է արել. «Պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել: Ավելի ուշ Արթուր Վանեցյանն ասել էր, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործին»,- գրել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողը:

4. Իրեն անկախ պատգամավոր հռչակած «հեղափոխության պահապաններից» Արման Բաբաջանյանը այսօր՝ հունվարի 18-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ նոր մանրամասների ի հայտ գալուց հետո հետևել է իշխանական պրոպագանդիստների օրինակին՝ շահարկելով Կուտոյանի մահը: Նա գրել է. «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհառատ, առաքինի մարդկանց պաշտոնների նշանակելով՝ նրանց մղել են բազմաթիվ ապօրինությունների, նույնիսկ ծանրագույն հանցագործությունների։…Այս մարդկանցից շատերը երկրում հեղափոխական գործընթացներից և դրա հետևանքով պաշտոնաթողությունից հետո մինչ օրս ներքին դիսկոմֆորտի, անհամաձայնությունների, անհամերաշխ հոգեվիճակի մեջ են։ Նրանցից շատերը չեն դիմանում, մի մասը գնում է ծայրահեղ քայլերի»։

Իշխանական պատգամավորները անմասն չեն մնացել շահարկումներից:

5. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ասել է. Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերից հետո այս մեկը, մեղմ ասած, զարմանալի է»։ Ի՞նչու է պատգամավորի զարմանքը պայմանավորված այդ դեպքերով՝ պարզ չէ:

6. Ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հնարավոր կապ է տեսել Կուտոյանի մահվան և նրա նախկին ծառայողական գործողությունների հետ:

7. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, որին դուր չի եկել շահարկումները Կուտոյանի մահվան դեպքի առթիվ, ինքն էլ իր հերթին է շահարկել այն՝ գրելով.  «Ամբողջ էջս Գեորգի Կուտոյանի նկարներներն են: Առաջին միտքը, որ գալիս ա` երիտասարդ տարիքը, մանկահասակ երեխան, ընտանիքը... Հետո չվերահսկվող ջղայնություն, երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս»:

8. Տիգրան Մակարյանը, ով, ինչպես նշված է իր ֆեյսբուքյան էջում, հանդիսանում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի աշխատակազմի աշխատակից, գրել է. «Մաքրում են որ մաքրվեն»:

9. «Քաղաքացու որոշում» իշխանամետ կուսակցությունից Սուրեն Սահակյանը, այս ամենը կապել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ և գուշակություններ արել, որ հաջորդ զոհը Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանն է:

10. Հաջորդ իշխանամետ կուսակցությունը ահաբեկչական Սասնա Ծռեր խմբավորումն է, որը վերջին շրջանում «ընդդիմություն» լինելու հայտեր է ներկայացնում: Շարժման հայտարարությամբ Կուտոյանի մահը կապվել է «պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիայի հետ»:

11. Իսկ «ծռերական» «քաղաքագետ» Հայկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ Կուտոյանին «սպանել են»: «Գեորգի Կուտոյանի մահը բոլորովին նման չէ ինքնասպանության: Դա թերևս սպանություն է: Նախկին բարձրաստիճան ուժայինի երկրորդ բռնի մահը հետհեղափոխական Հայաստանում»,- գրել է նա:

12. «Ազգային Առաջնթաց» կուսակցության մամուլի խոսնակ և Վարչության անդամ Հայկ Գրիգորյանը ևս «գուշակություններով» է զբաղվել՝ գրելով. «Նա Ռուսաստանում սովորած ԿԳԲ աշխատակից էր, իսկ նման մարդկանց հեռացնում են հիմնականում ԿԳԲ ցուցումով, հետևաբար այս համատեքստում փնտրեք կազմակերպիչներին ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիների համատեքստում»։

Իշխանամետ նախկին պաշտոնյաները ևս զբաղվել են շահարկումներով:

13. Աշխատանքի և սոցիալական ծառայության նախկին աշխատակից Արսեն Օհանյանը վստահ է՝ կատարվածը ունի պատվիրատու:

14. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը մի շարք հրապարակումներ է արել՝ այս ամենը վերագրելով «նախկիններին»:

Գեորգի Կուտոյանի մահը շահարկող հաջորդ խումբը շարունակում են ՔՊ ակտիվիստները, հեղափոխականների հետ սելֆիների սիրահարները, հեղափոխության պահապանները և այլ իշխանական պրոպագանդիստները:

15. Շարքը բացում է երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով վստահ է, որ Կուտոյանին «վերացրել են»:

16. ՔՊ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը մի շարք գրառումներ է կատարել այս կապակցությամբ` մատնանշելով «մեղավորներին»:


17. Նիկոլ Փաշինյանի «պաշտպան» Տարոն Չախոյանը ևս մի շարք հրապարակումներ է արել՝ վիրավորելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին: Վերջինս մասնավորապես գրել է. «Նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀ ուժային կառույցների պետերն ու տնօրենները րոպե առաջ պետք է սկսեն երգել, հակառակ դեպքում վերջիններիս սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին և մնացածին...Լռեցնելու էս ձեռագիրը ոչ մեկին էլ անծանոթ չէ, իսկ շարունակելով չխոսալ ու չխոստովանել նախկինների գործած հանցանքների մասին, շատերը վտանգում են իրենց ու իրենց մերձավորների կյանքը:Քանի որ վաղ թե ուշ, փորձ է արվելու վերջնականապես լռեցնել իրենցից պոտենցիալ վտանգ ներկայացնող ու ինֆորմացիայի տիրապետող անձանց` անկախ վերջիններիս կոչումներից ու ժամանակին զբաղեցրած պաշտոններից...Երգեք պարոնայք, քանի ձեր դուռն էլ մի oր չեն թակել, կամ ձեր անշնչացած մարմինը չեն հայտնաբերել որևէ աղբամանում կամ աղբավայրում...»:

18. Հարություն Մկրտչյան անուն ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը, ում էջի ուսումնասիրությունները ցույց են տալիս նրա քաղաքական կողմնորոշումները, ևս օժտված է «գուշակի կարողություններով»: «Պատվիրված է միանշանակ...»,-գրել է Փաշինյանի աջակիցը:

19. Այս օգտատիրոջ «միանշանակ» գրառումը տարածվել է Փաշինյանի մեկ այլ աջակցի՝ Արտակ Մարգարյանի կողմից, ով հայտնի է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաներից: Վերջինս նաև Հայելի ակումբի վրա հարձակվածներից մեկն է:

20. Հայելի ակումբի վրա հարձակված  մյուս իմքայլական ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը գրել է. «Այսպես եք մաքրելու ձեր անցյալը ,թե հլը շատ մարդկանց կյանք եք խլելու՞: Հերթական կեղծ ինքնասպանությունը ու էլի տանը մարդ չկա կամ եթե կա,ուրեմն չի տեսել ոչմի բան ...:  Ոչ ոք ապահոված չի ,բայց մեզ ոչինչ չի խանգարելու առաջ գնալու համար .Մենք էտ գիտակցելով քայլել ենք ու քայլելու ենք։ #դուխով»:

21. «Հայկ Հարությունյան, Աշոտ Կարապետյան, Գեորգի Կուտոյան...Թավիշը թարգել ա պետք։Մնում ա իմանանք թե Կուտոյանը ինչ կապ ա ունեցել Մարտի մեկի հետ»,-գրել է Տիգրան Առաքելյանը, ով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ապալողներից մեկն է, ինչպես նաև բազմաթիվ լուսանկարներ ունի հայտնի հեղափոխականների հետ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն