Իշխանությունը բացառապես իրեն ձեռնտու իրավիճակներում է խրախուսում դասադուլն ու երեխաների քաղաքականացումը

article-image

Ամիսներ առաջ, երբ Ջերմուկում, Գնդեվազ գյուղում և դրան հարակից շրջաններում բազմաթիվ դպրոցականների մասնակցությամբ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել ԿԳՄՍ նախարարությունն այդ ամենը մտահոգիչ էր որակել ու մեծահասակներին կոչ արել զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա:

AntiFake.am-ը ԿԳՄՍՆ-ի «մտահոգությունը» անտեղին էր համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ պահին գործող նախարարը 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին ուսանողներին կոչ էր անում դասադուլ անել և մասնակցել «հեղափոխական» պրոցեսներին, իսկ դպրոցական երեխաների ծնողներին հորդորում էր գրավոր բացատրություն չտալ իրենց երեխաների բացակայությունների համար` խրախուսելով նաև դպրոցականների դասադուլները:

«Մտահոգության» անտեղի լինելու մասին էր վկայում Փաշինյանի ելույթն այն մասին, որ իրենց «հեղափոխությանը միացել են բազմաթիվ դպրոցականներ»։

«Մտահոգությունը» անտեղին էր, քանի որ նախարարությունը կամ Արայիկ Հարությունյանը դատապարտող հայտարարությամբ հանդես չէին եկել, երբ դպրոցահասակ երեխաները դպրոցում գտնվելու փոխարեն «ROB KILLER» և «ՑՄԱՀ» պաստառներով մասնակցում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցերին։

Փաստացի, իշխող թիմն անգամ դպրոցահասակ երեխաների դեպքում էր առաջնորդվել քաղաքական նպատակահարմարությամբ:

Այս իշխանության ներկայացուցիչները ո՛չ ուրիշների սխալներից են դասեր քաղում, ո՛չ էլ իրենց: Սա իրենից ենթադրում է, որ «լավագույն ավանդույթները» շարունակվում են:

Մասնավորապես, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու են երեխաներն հանդիպել վարչապետի հետ, պատասխանել է. «Կարծում եմ՝ երեխաների մոտ ցանկություն կա գնալու վարչապետի հետ հանդիպման»:

Երեխաների՝ քաղաքականության մեջ ներքաշելը իբրև թե բացասական համարող, սակայն նրանց անունից հայտարարություններ անող Դումանյանը նշել է. «Դուք էլ, որ իրենց փոխարեն լինեիք, դուք էլ ձեր ցանկությամբ կգնայիք ու էնտեղ կկանգնեիք, եթե այդ տարիքում լինեիք»:

Ստացվում է, որ իշխանությունը, նպատակահարմարությունից ելնելով, շարունակում է իրեն ձեռնտու իրավիճակներում խրախուսել դասադուլն ու երեխաների քաղաքականացումը, հակառակ պարագայում՝ դա «մտահոգիչ» է որակվում:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն