ՀՀ նախագահի աշխատակազմում պարգևավճարները կազմել են ավելի քան 142 միլիոն դրամ (300.000 դոլար)

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ տեղեկություններ հայցելով 2019 թվականին աշխատակազմում հատկացված պարգևավճարների քանակի և չափի վերաբերյալ։

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից տեղեկանում ենք, որ 2019 թվականին կառույցում պարգևավճարները կազմել են 142.360.500 դրամ, որը համարժեք է  մոտ 300.000 դոլարին։

Պարգևատրումները հատկացվել են աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ ներառյալ տեխնիկական անձնակազմը։

Աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ Արմեն Սարգսյանը չի պարգևատրվել։

Նախագահի աշխատակազմում աշխատող հայտարարատու անձանց պարգևավճարների չափի վերաբերյալ տեղեկությանը ծանոթանալու համար աշխատակազմը հղում է կատարել նրանց կողմից ներկայացվող հայտարարագրերին։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն