Էկոնոմիկայի նախարարությունում 2019թ. տրվել է ավելի քան 495 մլն դրամ պարգևավճար

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում նախարարությունում տրված պարգևավճարների ընդհանուր չափը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գերատեսչությունում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից և աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից 10 անգամ հատկացվել է պարգևատրում` 495.403.400 դրամ (ներառյալ հարկերը), որը չի գերազանցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարեկան աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:

Գերատեսչությունից նաև մեզ են տրամադրել նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Ավագ Ավանեսյանի, Տիգրան Գաբրիելյանի, Արտակ Քամալյանի, Վարոս Սիմոնյանի և Նաիրա Մարգարյանի  ստացած պարգևավճարների չափը:

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախարար Տիգրան Խաչատրյանը ստացել է 8.663.115 դրամ պարգևավճար: Փոխնախարարներից Ավագ Ավանեսյանը ստացել է 7.098.190 դրամ, Տիգրան Գաբրիելյանը` 5.590.164 դրամ, Արտակ Քամալյանը` 6.188.792 դրամ, Վարոս Սիմոնյանը (պաշտոնավարում է 2019թ․ օգոստոսի 22-ից)` 2.843.016  դրամ, իսկ Նաիրա Մարգարյանը (պաշտոնավարում է 2019թ․օգոստոսի 19-ից)` 2.935.612 դրամ պարգևավճար:

Նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմում է 34.910.532 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը