.png)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը լկտի կեղծիք է տարածել՝ Ուկրաինայում դեռևս 2017 թվականին արված նկարը ներկայացնելով որպես այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայում արված նկար։ Նպատակը՝ Հայրենիքի փրկության շարժմանը վարկաբեկելն է, որն այսօր հայտարարել էր վրանները պողոտայից դուրս բերելու և ճանապարհը բացելու մասին։
Հիշեցնենք, որ Չախոյանը հայտնի է «Ֆեյքրի» ՊՈԱԿ-ում իր ունեցած դերակատարությամբ և կեղծիքների ու ստերի տարածմամբ։ Վերջինս փաստորեն նույն գործառույթը ներկայումս անում է վարչապետի աշխատակազմում՝ ավելի բարձր պաշտոնում։
Տարոն Չախոյանի տարածած կեղծ լուսանկարը.
Իրական լուսանկարը, Ուկրաինա, 2017թ.
Ավելի ուշ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հեռացրել է Հայրենիքի փրկության շարժմանը վարկաբեկող լուսանկարն ու ներողություն խնդրել «սխալ ինֆորմացիա» տարածելու համար։
Աղբյուր՝ AntiFake.am