Վարչապետի աշխատակազմը չունի վարչապետի` կատարյալ առողջ լինելու վերաբերյալ տեղեկություն. հայտնում են վարչապետի աշխատակազմից

article-image

Հունվարի 15-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»,-«Արմենպրես»-ին հայտնել են վարչությունից:

Հունվարի 16-ին AntiFake.am-ը նույնպես հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին հետևյալ հարցադրումներով. արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կատարյալ առողջ է և «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հուգեբուժական հետազոտություն։

Վարչապետի աշխատակազմից հարցմանն ի պատասխան հայտնել են. «ՀՀ վարչապետի աշխատակազմը չունի (օրենսդրությամբ սահմանված կարգով չի ստացել կամ ձևավորել) Ձեր հարցմամբ հայցված տեղեկությունը և չի հանդիսանում այդ տեղեկության տնօրինողը»։

Հետաքրքրական է, որ վարչապետի աշխատակազմը «Արմենպրես»-ին փոխանցել է, որ «վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր », սակայն AntiFake.am-ի՝ «արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կատարյալ առողջ է» հարցի կապակցությամբ նշել է, որ չունի նման տեղեկություն։ Կասկածի տակ չդնելով «Արմենպրես»-ի լրատվական պրոֆեսիոնալիզմը, գալիս ենք այն եզրակացություն, որ վարչապետի աշխատակազմը հետ է կանգնում իր՝ վարչապետի կատարյալ առողջ լինելու վերաբերյալ վաղօրոք արված հայտարարությունից՝ կասկածի տակ դնելով նաև վարչապետի կատարյալ առողջ լինելու հանգամանքը։

Ինչ վերաբերվում է AntiFake.am-ի երկրորդ հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հուգեբուժական հետազոտություն, ինչին ի պատասխան աշխատակազմն, ըստ էության, նույնպես նշել է, որ չունի տեղեկություն, հարկ է նշել, որ AntiFake.am-ի լրագրողի հարցին ի պատասխան «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ հիվանդանոցում չկա հոգեբուժական հետազոտություններ անցնելու հնարավորություն։ «Ունենք մեկ հոգեբան-մասնագետ, սակայն հոգեբույժ-մասնագետ չունենք»,-նշել են բժշկական կենտրոնից։

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ վարչապետի աշխատակազմը պահի նպատակահարմարությունից ելնելով տեղեկություն է փոխանցել վարչապետի կատարյալ առողջ լինելու վերաբերյալ, սակայն AntiFake.am-ի հարցման պատասխանից ստացվում է, որ չունի նման տեղեկություն և չի հանդիսանում նման տեղեկության կրող, ինչը մի շարք հարցեր է առաջացնում նման տեղեկություն տարածելու պատճառների մասին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները մնում են օդում կախված, քանի որ, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բ/կ-ում անցել է բուժզննում, ապա չի անցել հուգեբուժական բուժզննում, քանի որ կենտրոնում նման ծառայություն չկա։ 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն