
Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց, որ ՍՈՒ-30 կործանիչները Հայաստան են բերվել 2020թ. մայիսին, իսկ ի՞նչ էր փորձարկում Փաշինյանը 2019թ. դեկտեմբերին:
Այսօր ԱԺ-ում Փաշինյանը անդրադարձել է «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչների թեմային:
Չանդրադառնալով նրա այն աբսուրդային հայտարարությանը, թե չեն հասցրել ձեռք բերել կործանիչների համար անհրաժեշտ «աքսեսուարները», անդրադառնանք ելույթի մեկ այլ հատվածի:
Փաշինյանը նշել է, որ կործանիչները Հայաստան են եկել 2020թ. մայիսին, այնինչ հենց վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը թվագրվում է 2019թ. դեկտեմբերի 27-ով:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։ Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ինքնաթիռների տեխնիկական հնարավորությունները»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը ստում է նաև տարրական հարցերում:
Աղբյուր՝ AntiFake.am