
Նախորդ հրապարակմամբ AntiFake.am-ը ներկայացրել էր, որ «Lragir.am» կայքը պարբերաբար հակառուսական քարոզչություն է իրականացնում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում հայտնի շրջանակներ հակառուսական քարոզչության նոր ալիք են բարձրացել` թիրախավորելով ռուս խաղաղապահներին, իսկ այդ գործընթացում մեծ դեր ունի «Lragir.am» կայքը՝ AntiFake.am-ը որոշեց պարզել, թե ովքեր են կանգնած լրատվականի հետևում, ինչ ֆինանսավորում ունեն և ում թելադրանքով են գործում:
«Lragir.am» լրատվականի գլխավոր խմբագիրը Հայկազ Ղահրիյանն է: 1996-1998թթ. Ղահրիյանը եղել է «Մոլորակ» թերթի գլխավոր խմբագիրը, հրապարակումներ ունի նաև «Հայկական ժամանակ»-ում: Նշենք, որ վարչապետի աթոռից կառչած Փաշինյանը ոչ հեռավոր 1990-ականներին աշխատել է «Մոլորակ» և «Լրագիր» թերթերում, այնուհետ հիմնել սեփական թերթը: Գաղտնիք չէ, որ վերոնշյալ լրատվականները մշտապես աչքի են ընկել նախորդ իշխանությունների վարկաբեկմամբ ու հակառուսական քարոզչությամբ:
Կարո՞ղ էր Ղահրիյանը «պարել» իր նախկին մտերիմ Փաշինյանի դուդուկի ներքո, թե` ոչ: Այս հարցի պատասխանը տալիս է հենց Ղահրիյանը:
Ստորև ներկայացնում ենք վերջինիս ստորագրությամբ` ընդգծված հակառուսական բովանդակությամբ և հօգուտ Փաշինյանի հոդվածներից մի քանիսը:
«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան զգուշացնում են Ռուսաստանին. Հայաստանը շանս ունի բեկում մտցնելու»:
«Ռուսաստանի հաջորդ քայլը Հայաստանում. Մոսկվան կանցնի՞ կարմիր գիծը»:
«Ճեղքո՞ւմ, թե ռուս-թուրքական հեռահար գրոհ Արցախի դեմ»:
«Բաքուն ճանաչո՞ւմ է Արցախը. Ինչ է կատարվում»:
«Զանգ Մոսկվայից. Պուտինը հասկացավ եւ ընդունեց Փաշինյանին»:
Ինչ վերաբերվում է «Lragir.am» կայքի ֆինանսավորմանը, ապա «ԱՏՀԿ ՀԱՄԱԿԱՐԳ» ՍՊԸ իրավաբանական անվան ներքո գործող լրատվականի հիմնական ֆինանսավորողներից մեկը հանդիսանում է «Սորոսի» հիմնադրամը:
Մասնավորապես, 2008թ. լրատվականը «Սորոսի» հիմնադրամից ստացել է 17.810 դոլար, 2009թ.՝ 14.420 դոլար, 2012թ.՝ 14.989 դոլար, 2013թ.՝ 2.700 և 18.170 դոլար, 2015թ.՝ 17.855 դոլար, 2018թ.՝ 3.700 դոլար: Ընդհանուր առմամբ, «ԱՏՀԿ ՀԱՄԱԿԱՐԳ» ՍՊԸ-ն ստացել է 89.644 դոլարի դրամաշնորհ:
Դրամաշնորհների մասին տեղեկատվությունը՝ ստորև:
Իսկ թե ինչու է Փաշինյանի նախկին մտերիմը «Սորոսի» փողերով շարունակաբար զբաղվում հակառուսական քարոզչությամբ, թողնում ենք ընթերցողների դատին:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am