«Եղբայր, ի՞նչ ես ծխում». քաղաքացիները ծաղրում են Քերոբյանին՝ այս անգամ 319% տուրիզմի աճ կանխատեսելու համար

article-image

Այսօր՝ մարտի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է. «Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոսով»: Քերոբյանի այս հայտարարությունը ծիծաղով է ընդունվել հասարակության շրջանում, քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված լոքդաունի, ինչպես նաև Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում նախարարը զբոսաշրջության 319 տոկոսի աճ է կանխատեսում: 

Հիշեցնենք՝ օրերս էլ Քերոբյանը տնտեսական երկնիշ թվով աճ էր խոստացել, իսկ ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է»։ Այս հայտարարությունները նույնպես քաղաքացիներին Քերոբյանին ծաղրելու առիթ էին դարձել։

Քաղաքացիների գրառումները ստորև.

Արթուր Ապրիյանը գրել է.

«0-ից միանգամից 319 տոկոս աճ:

Էս Քերոբը վերջը տալու ա մի բան պոռթի, էս ի՞նչ արագություններ ա զարգացնում...

Հետաքրքիր ա՝ ինչի՞ իմեննոՅ 319»:


Եվա Ադամյանը գրել է.

«էս տղու մոտ թվերի հետ մի բան էն չի...

2020թ.–ի համեմատ այս տարի ունենալու ենք տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ. Ֆինննախ Վահան Քերոբյան»:


Տարոն Պարսամյանը գրել է.

«Էկոնոմիկայի նախարարը ոնց որ էն ստենդափեռներից լինի, որ ժանրի համաձայն պիտի ուժեղ բոց անեն, բայց իրանք ընթացքում լուրջ դեմքով լինեն ու չխնդան հանկարծ»:


Վարդան Հարությունյանը գրել է.

«Ֆինանսնեիի Նախարար Վահան Քերոբյանը ասում է այս տարի կունենանք 319% աճ տուրիստական ոլորտում։

 Եղբայր ի՞նչ ես ծխում»:


Ankakh Hayastan էջը գրել է.

«Դուք խնդում ու ղժում եք էկոնոմիկայի նախարարի վրա ու կոլոտ հովոյի վրա, բայց անկեղծ իրանք են ձեր վրա ղժժում:

Իրանք հենց նենց բաներ չեն ասում ու իրանց խոսքերը ձեզ չի ուղված, իրանք հիմա էն մարդկանց ուղեղն են լվում, ովքեր գլոբալ ոչինչ չեն հասկանում ու ամեն ասած միտք դարձնում են իրական ու օգտագործում հանրության շրջանում ու դա դառնումա արդեն հստակ ու ապացուցված ինֆո, հատկապես որ թվերը մեծ են լինում:

Ալիևը ժպտումա էլ չի կրկնվի

տնտեսությունը համարյա վերականգնված է

տուրիզմը 300 տոկոս կաճի:

Սրանք սաղ տեխնոլոգիաներ են ամեն բառը ամեն թիվը ընտրված է վստահեցնում եմ ձեզ ու շուտով կտեսնեք որ ձեր շրջապատի մարդիկ, ովքեր շատ չեն խորանում այ էս թվերը ներկայացնելու են որպես փաստ, էս մտքերը ներկայացնելու են որպես իրականություն:

Շուտով ինչ որ մեկի հետ բանավիճելուց կտեսնեք, որ կասեն, ասենք ինչից ես բողոքում մարդը պատերազմից հետո արագի մեջ տնտեսություն ավելացրեց, տես ինչքան տուրիզտա եկել 300 տոկոս ավելացելա, ալիևի թեման էլա ուղեղները մտնելու:

Ինչ եմ ուզւոմ ասեմ, փոխանակ ղժժաք, ավելի լավա հենց իրանց լեզվով էլ դուք հակափաստարկը տարածեք, ոչ թե իրանց ասած բառերը, որոնք դառնալու են հստակ ինֆո, քնաի որ էտ մարդիկ ձեր ստատուսները չեն կարդում նկարն են նայում ու մեջի գրած թիվն են ֆիքսում»:


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրել է.

«Այս տարի փետրվարը 319 օր է ունենալու»:


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Անի Հովհաննիսյանը գրել է.

«Ոչ բարով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, բացատրեմ, թե ինչն է համարվում աճ.

Ուրեմն նայի, եթե ուզում ես հասկանաս, թե որ ոլորտն ինչքան աճ է ունենալու, պետք է համեմատես ոչ թե նախորդ տարվա վատագույն ցուցանիշի հետ, քանի որ մինուսի հետ ինչ թիվ էլ համեմատես աճ ես տեսնելու, այլ դրան նախորդող տարիների հետ պետք է համեմատես, ու հասկանաս նախ՝ ստացվո՞ւմ է հասցնել զբոսաշրջության ոլորտն այն վիճակին, որում կար մինչև 2020-ի լոքդաունը, նոր դրանից հետո աճի մասին վերլուծություններ անես, եթե աճի հնարավորություն լինի, իհարկե:

Այլ դեպքում կարող ես ստանալ աստղաբաշխական թվեր, հրապակես ու հայտնվես ծիծաղելի վիճակում, ոնց հիմա:

Հերթական անգամ հորդորում եմ անհեթեթ հայտարարություններ չանել տնտեսական թվերի վերաբերյալ»:


Արեն Ապիկյանը գրել է. 

«Կունենայինք 320% աճ, բայց այս տարի փետրվարին 28 օր էր»:


Մեդիափորձագետ  Տիգրան Քոչարյանը գրել է.

«Ուրեմն հիշում եք, որ անցյալ տարի մարտի 16-31  կառանտինի պահով երկրում ոչ մի բան չէր աշխատում։

Հիմա ինչ֊որ բան ամեն դեպքում աշխատում ա։

Դե ապրիլ ամսից ուշադիր հետևեք կառավարական ֆոկուսնիկները ինչ տոկոսների աճ են ժեխի վրա ծախելու՝ անցյալ տարվա մարտ ամսի համեմատ»:


Արման Առուստամյանը գրել է.

«Տուրիզմի 319% աճը լրիվ իրատեսական ա 

Եթե ասենք 2020 ին լոքդաունի հաշվին ՀՀ եկել է օրինակ 10 000 մարդ, ապա 2021 ին 42 000 ը կարա լինի հանգիստ, բայց ես չեի համեմատի 2020 ի հետ, կհամեմատեի 2019 ի հետ, այ ըտե ձերմո վիճակ կլինի»։


«Գիտե՞ք Էկոնոմիկայի նախարարը ինչու ա երկնիշ աճի մասին շարունակում պնդել, ես գիտեմ, ու պատճառը հասկանալու համար պետք է մի քիչ ետ գնալ։

Հեռավոր 2019 թվականին կառավարության ծրագիրը ընդունելուց, քվեարկելուց, երբ հարց էինք տալիս, թե ու՞ր են հաշվարկները, ասում էին, որ հաշվարկը չէ, որ կորոշի, հաշվարկը պետք չի ու ընդհանրապես հաշվարկ հարցնողը սև ա, դավաճան ա, վատն ա ։

Ու դա դարձավ օրինաչափություն, դա քարտ բլանշ էր բոլորի համար, որ կարող են ցանկացած թիվ ասել ու չներկայացնռլ հաշվարկ, դա մեսիջ էր բոլորին, որ մեթոդաբանությունը այլևս անիմաստ է»,- գրել է Արման Առուստամյանը։

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն