Տավուշի մարզպետարանում 2019թ.պարգևավճարները կազմել են 103.452.400 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Տավուշի մարզպետարան` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` մարզպետի, մարզպետի տեղակալների և օգնականների ստացած պարգևատրումները` առանձին:

AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան մեզ հայտնեցին, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ Տավուշի մարզպետարանում 106 աշխատակիցներ 7 անգամ ստացել են 103.452.400 դրամի չափով պարգևատրում (ներառյալ քաղաքացիական ծառայողներին տրամադրվող 25.412.500 դրամ պարգևատրման գումարը:)

Չնայած այն հանգամանքին, որ մեր հարցմամբ խնդրել էինք տրամադրել նաև անձամբ մարզպետի, մազրպետի տեղակալների և օգնականների ստացած պարգևավճարների չափը, մեզ նման տեղեկատվություն չի տրամադրվել: Տավուշի մարզպետարանը, ի թիվս այլ գերատեսչությունների, դարձյալ հղում է կատարել անձնական տվյալների գաղտնիությանը` մեջբերելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը:

2019թ. հունիսի 10-ին hetq.am կայքը հոդված էր հրապարակել` անդրադառնալով Տավուշի մարզում աշխատակիցներին տրված պարգևավճարներին: Ըստ որի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգևավճար: Պարգևավճար չստացած աշխատակիցներ չկան: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 16 մլն 274 հազար դրամ:

Մարզպետ Հայկ Չոբանյանը, մազրպետարանի գլխավոր քարտուղարը, վերջինիս տեղակալը, երեք վարչության պետեր պարգևատրվել են իրենց աշխատավարձի 71%-ի չափով, իսկ մյուսներն՝ ավելի քիչ:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն