
Այսօր՝ մարտի 26-ին, Սահմանադրական դատարանը որոշեց հակասահմանադրական ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին։ Վերջիններս անցնում են «Մարտի 1-ի» քրեական գործով։
Սահմանադրական դատարանի որոշումից հետևում է, որ եթե չկա հանցակազմ սահմանող հոդվածը, չի կարող լինել նշված հոդվածով մեղադրանքը:
Այս առնչությամբ իշխանության պրոպագանդիստներն ու սորոսական շրջանակներն իսկական հիստերիա են բարձրացրել սոցիալական ցանցերում: Բացի նրանից, որ վերջիններս բողոքում են իմքայլականներից Սահմանադրական դատարանի «հարցը լուծելու» անկարողության մեջ, նաև ուղղորդում են իշխանությանը, թե ինչպես շարունակեն երկրորդ նախագահի և մյուս 3 նախկին պաշտոնյաների հետապնդումը:
«Արարքը կվերաորակվի». այսպիսի պնդում են արել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, սորոսականներ Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, իշխանության շահերը սպասարկող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Հիստերիայի արշավին միացել են են նաև սորոսականներ Նինա Կարապետյանցը, Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը, «Հեղափոխության պահապանները» և այլն:
Գրառումները՝ ստորև.
Աղբյուր՝ AntiFake.am