Արման Բաբաջանյանի թերթը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արշավիր Ղարամյանի մասին

article-image

Այսօր՝ մարտի 27-ին, իրեն անկախ պատգամավոր ներկայացնող, սակայն Նիկոլ Փաշինյանի գրպանային քարոզիչ Արման Բաբաջանյանի թերթը հերթական ապատեղեկատվությունն է տարածել արցախյան գեներալների մասին:

Մասնավորապես, իր աղբյուրներին հղում կատարելով` «Ժամանակ» թերթը գրել էր, թե «Արցախի բանակային նախկին էլիտան մշտական բնակության է տեղափոխվել Երևան»: Նյութում խոսվում է, օրինակ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի մասին:

Ի պատասխան հերթական ապատեղեկատվության` Արշավիր Ղարամյանը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և պատերազմական գործողությունների ավարտից օրեր անց, ինչպես նաև դրանից հետո ևս մի քանի անգամ իր և ընտանիքի անդամների առողջական վիճակի հետ կապված այցելել է ՀՀ և վերադարձել Արցախ:

«Ադրբեջանական ֆեյք նյուսի հայալեզու «հյուպատոս» «Ժամանակ» թերթը ադրբեջանական քարոզչամեքենայի 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում վարած տեղեկատվական քարոզչության ոճով թիրախավորել է արցախյան գեներալիտետին, այդ թվում նաև ինձ: Եթե այն ժամանակ իբր զոհվել էի՝ հիմա էլ՝ իբր ծննդավայրս եմ թողել ու հեռացել»,- նշել է Ղարամյանը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաբաջանյանի «լրատվականները» թիրախավորում են արցախյան գեներալներին: Որքան էլ որ զավեշտալի է, բայց փաստ է, որ անգամ Արման Բաբաջանյանն էր իր սեփական լրատվամիջոցին կոչ արել գոնե իր մասին կեղծիք չտարածել:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Կարդացե՛ք նաև՝


 1in.am-ը ապատեղեկատվություն է տարածում. Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ չի հարուցվել

 Համացանցում տարածվող նկարում ՍԴ նախագահը չէ. պատգամավոր Արման Բաբաջանյանը կեղծիք է տարածում

 «Արցախյան անհնազանդ հերոսները համագործակցում են արտաքին ուժերի հետ». 1in.am: Իշխանական քարոզչամեքենայի «զոհը» այս անգամ գեներալ Վիտալի Բալասանյանն է

 «Fake news»-ից անընդհատ բողոքող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կեղծիք է տարածում իր ֆեյսբուքյան էջում

 Արման Բաբաջանյանն իր սեփական լրատվամիջոցին կոչ է արել իր մասին կեղծիք չտարածել, իսկ «սուտ տեղեկությունը» կայքից հեռացվել է

 


Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն