.png)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող medianews.site էլեկտրոնային կայքը կեղծիք է տարածել ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովի մասին։ Կայքը գրել է, թե իբր «Մոսկվայում «ոչ թավիշին» շրջանակներում Արամ Գաբրիելյանովին ծեծել են։ Տեղեկությունը տարածվել է իշխանական քարոզչական լրատվականներից mediaarm.am-ով ու մի շարք ֆեյսբուքյան էջերով։
Ապատեղեկատվությանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է անձամբ Արամ Գաբրիելյանովը՝ ծաղրելով հրապարակումն ու հայհոյելով Փաշինյանին։
Նշենք, որ օրերս էլ Տարոն Չախոյանը կեղծ լուսանկար էր տարածել իր ֆեյսբուքյան էջում, որն իբր արված էր Բաղրամյան պողոտայում, որը սակայն 2017 թվականին Ուկրաինայում արված լուսանկար էր։
Ստերի ու կեղծիքների տարածումը նորություն չէ ո՛չ Չախոյանի, ո՛չ էլ նրա լրատվական կայքի համար։ Պարզապես այս անգամ թիրախում Արամ Գաբրիելյանովն է։
Կեղծ հրապարակումները՝ ստորև.
Արամ Գաբրիելյանովի անդրադարձը՝ ստորև.
Աղբյուր՝ AntiFake.am