
«Բնականաբար մենք` բոլորս, շատ լավ գիտակցում ենք, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և ի վերջո` հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն: Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԳՆ Արա Այվազյանը:
Այսպիսով` Արա Այվազյանը իր հերթին ընդդիմանում է Թուրքիայի նկատմամբ մոտեցումների փոփոխության ենթարկելու ՀՀ վարչապետի և ԱԽՔ-ի մտադրություններին:
Ավելին` Արա Այվազյանը իր խոսքում նշել է, որ ԱԳՆ-ն պաշտոնական Անկարայի հետ որևէ ձևաչափով` քննարկումների, խորհրդակցությունների, բանակցությունների վերաբերյալ տեղյակ չէ:
Արդեն բազմիցս ականատես ենք լինում այն դեպքին, որ վարչապետի կամ իշխանության այլ ներկայացուցչի խոսքը հրապարակային կերպով հերքվում է հենց ԱԳՆ-ի կողմից:
Այնուամենայնիվ, նշենք նաև, որ Արա Այվազյանն էլ իր հերթին զարմանքով էր վերաբերվում Թուրքիայի հակահայկական դիրքորոշմանը այն դեպքում, երբ «Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»: Այնպես, որ Արա Այվազյանի հայտարարությունները ևս հակասական են:
Աղբյուր՝ AntiFake.am