
«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են», - ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսպես է արձագանքել իր մահվան մասին լուրերին ու խոստացել առաջիկայում խոսել:
Ավելի վաղ, ապատեղեկատվությունը հերքել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանն ու Գասպարյանի անունից ողջույններ փոխանցել սուտ «լուրը տարածողներին ու քայլարաստներին»:
AntiFake.am-ը պարզեց, որ այս ստի տարածման հետևում կրկին կանգնած են իշխանության շահերը սպասարկող էջերը, «լրատվականներն» ու օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանի քարոզով զբաղվողները, ինչպես օրինակ «հեղափոխության պահապանների» և մի շարք իմքայլականների հետ սերտ կապեր ունեցող Դավիթ Ջավադյանը:
Ինչու՞ է իշխանությունը նման ստեր տարածում: Այս հարցի պատասխանը առաջիկայում միգուցե կհնչեցնի հենց Վլադիմիր Գասպարյանը:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր` AntiFake.am