ՊՆ-ն հերթական անգամ ստում է. գիշերը Գորիսի ճանապարհին միջադեպ է եղել

article-image

Համաձայն այսօր` մարտի 29-ին հրապարակված ՊՆ հաղորդագրության` «մարտի 28-ին և 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ»:

Սակայն այս անգամ ևս ՊՆ-ն թաքցնում է Սյունիքում տեղի ունեցող միջադեպերը: Մասնավորապես, հենց այսօր Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել է, որ «երեկ (մարտի 28-ին) գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները»:

Այսպիսով` պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ստում է, իսկ ի հեճուկս իշխանական պաշտոնյաների` ապացույցները, որ Սյունիքն անվտանգ չէ, ավելանում են:
 

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն