Փաշինյանի «Հայկական Ժամանակի» հրապարակումը՝ ներազգային թշնամանք հարուցող վերնագրով

article-image

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակը» իրեն բնորոշ ոճով շարունակում է հասարակությանը պառակտող հրապարակումներ անել:

Մասնավորապես, մարտի 30-ին իշխանական ընտանիքին պատկանող լրատվական կայքում հրապարակվել է «Ստեփանակերտում հայաստանցիների ու արցախցիների վիճաբանությունն ավարտվել է 2 անձի դանակահարությամբ» վերնագրով հոդված:
 


 

Համացանցում բարձրացված աղմուկից հետո հոդվածի վերնագրից հանվել է «հայաստանցիներին ու արցախցիներին» վերաբերվող մասը:
 


 

Հիշեցնենք, որ հասարակությանը մշտապես հայաստանցիների ու արցախցիների բաժանելը այս լրատվականի ու իր հիմնադիրների քարոզչական թեզերից մեկն է, որով նրանք տարիներ շարունակ կերակրել են հայ հասարակությանը: Փաստացի, այսքան արհավիրքներից հետո անգամ Փաշինյան ամուսիններին չի հագեցրել ազգին պառակտելու ծարավը:

Հիշեցնենք, որ կայքի գլխավոր խմբագիրը ներկայումս հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբոյանը։ 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն