
Եվս մեկ ապացույց Արմեն Խաչատրյանի համար, որը հայտարարում էր, թե Սյունիքն անվտանգ է. «Այսքան ժամանակ ինչ-որ մի քաղաքացի ադրբեջանցիքից վնաս կրե՞լ է, թե՞ ոչ»,- զարմանում էր իմքայլական պատգամավորը:
Ուրբաթ օրը` ի թիվս նախկինում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերի` Սյունիքի Շուռնուխ գյուղի բնակիչ Գավրուշ Հակոբյանի 13 կովերը ադրբեջանցիները քշել-տարել են: Միջադեպի մասին տեղյակ են նաև ռուս խաղաղապահները, սակայն կովերը դեռ չեն վերադարձվել:
Էլ ի՞նչ է պետք Արմեն Խաչատրյանին Սյունիքը ոչ անվտանգ համարելու համար:
Հիշեցնենք, որ Սյունիքի Շուռնուխ գյուղի 12 բնակելի տուն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, և մինչ օրս էլ պարզ չէ, թե, օրինակ, գյուղացիների գոմերը կամ արոտավայրերը ում վերահսկողության տակ են գտնվում:
Աղբյուր` AntiFake.am