Ի՞նչ արժե քննարկվող գրիչը. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կեղծիք է տարածում

article-image

Երեկ՝ հունվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նախորդ օրը խոստացած «օբյեկտիվ, արժանահավատ փաստը»՝ ի պատասխան ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն պահանջի, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ Թովմասյանը, 2018թ. մայիսից սկսած, ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով Փաշինյանին կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է «իր ծառայությունները»։

Փաշինյանը, մասնավորապես, հրապարակել է մի գրիչի նկար՝ մեկնաբանելով. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն...»։

Նկարի հրապարակումից հետո ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը սկսել են քննարկել գրիչի արժեքը՝ տեղադրելով տարբեր նկարներ և մեղադրելով ՍԴ նախագահին թանկարժեք գրիչ ունենալու, իսկ ՀՀ վարչապետին՝ գրիչը որպես կաշառք ընդունելու համար։

Վերջերս Հանրային խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանը նույնպես նկար է տեղադրել իր էջում՝ մեկ այլ օգտատիրոջ կողմից հրապարակված նկար՝ գրելով. «Փաստորեն, Հրայր Թովմասյանը կարողանում է ոչ միայն 530 եվրո արժողությամբ գրիչ ունենալ, այլ "պատահաբար" նվիրում է վարչապետին․․․

Սաունդտրեկը տեսանք, մնաց կինոն։»։

Որոշ ժամանակ անց Ստյոպա Սաֆարյանը ևս մի քանի նկար է հրապարակել՝ գրելով. «Տնեցիք ասում են 166 դոլար է։ էս էլ mamul.am-ի բեսեդկայում տեղադրեք, միշիկ-վանեցյան-խնամի Գագո-Կաարեն վկաները քննարկեն, թե չե նախկին գինը սրտներին շատ է կպել։

Այ, այ, այ, իսկ նա հրաժարվել էր թանկ ծառայողականից․․․

Փաշինյանին էլ "շոկից" հանեք, 530 եվրո չի, թեպետ տասնյակ մարդիկ պնդում են, որ գրիչը գերթանկարժեք է եղել։»։

Մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ արժե քննարկվող գրիչը.

Այսպես, Նիկոլ Փաշինյանի հրապարակած նկարից պարզ է դառնում, որ գրիչը «KORLOFF» ապրանքանիշի գրիչ է։

«KORLOFF»-ի պաշտոնական կայքում հրապարակված են ապրանքանիշի բոլոր գրիչները։ Վարչապետի հրապարակած գրիչը համընկնում է 330 եվրո արժողությամբ «AMBASSADEUR» անվանումով գրիչի հետ։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանն իր էջով չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն