.png)
Վարչապետի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Տեղեկատվության ստուգման կենտրոն հարթակը հերթական անգամ անհարմար դրության մեջ է հայտնվել։
Այսօր վաղ առավոտից մամուլը գրում էր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին։ Հարկատուների միջոցներով ֆինանսավորվող կառույցը, որը ներկայանում է իբրև տեղեկությունները և փաստերը ստուգող կենտրոն, առանց պատշաճ հիմնավորումների հերքել է մամուլի հրապարակումները՝ հիմք ընդունելով ԲՏԱ նախարարության և վարչապետի մամուլի խոսնակների մեկնաբանությունները, որոնք իրականում իրենց մեջ հերքում չէին պարունակում։
AntiFake.am-ն արդեն որերորդ անգամ անդրադառնում է պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվող այս կառույցի ոչ պրոֆեսիոնալ և կեղծիքների վրա հիմնված աշխատանքին և հորդորում զերծ մնալ քաղաքացիների հարկերը ոչ նպատակային վատնելուց։
Հրապարակումը՝ ստորև.
Աղբյուր՝ AntiFake.am