Ռուսաստանի ԱԳՆ-ն զգուշացնում է Ադրբեջան մեկնող իր քաղաքացիներին՝ գնահատել հավանական ռիսկերը

article-image

Մարտի 12-ին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ պատճառ ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելը՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը շարունակում է հրաժարվել իր երկրի տարածք թողնել այն անձանց (անկախ քաղաքացիությունից), որոնք ազգությամբ հայ լինելու ուղղակի կամ անուղղակի նշաններ ունեն: Դա պատճառաբանվում է նրանով, որ անհնար կլինի ապահովել այդ անձանց անվտանգությունը: Ռուսական կողմի բազմաթիվ ուղերձներն ադրբեջանական կողմին առ այն, որ անթույլատրելի է ազգային հիմքի վրա խտրական գործողությունները Ադրբեջանի Հանրապետություն ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ, արհամարհվում են:

Հաշվի առնելով ստեղծված հանգամանքները՝ ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան այց ծրագրելիս մանրակրկիտ ծանրութեթև անել հնարավոր ռիսկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն