Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սուտ, կեղծիք և թշնամանք տարածող 8rd.am յութուբյան ալիքի ակնհայտ «photoshop» արված նկարը ներկայացնում է որպես իրական նկար. 3 կեղծիք 1 գրառման մեջ

article-image

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում 6 նկար է տեղադրել և գրել.

«Չէ, չի փորձել Փաշինյանին ու նրա ընտանիքին մոտենալ․․․
Գրիչն էլ Վանեցյանն է փոխանցել։
Ասում է՝ երկու անգամ եմ հանդիպել, այստեղ միայն 5 հանդիպման փորձ կա։»։

Այս կերպ Սաֆարյանը փորձել է «ապացուցել», որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարության մեջ տեղ գտած խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, և որ ՍԴ նախագահն ու ՀՀ վարչապետը առնվազն «5 անգամ հանդիպել են»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է հայտարարության հետևյալ հատվածին.

«Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։
Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։
Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ:
Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում
»։

Նկատենք, որ ՍԴ նախագահի հայտարարության մեջ որևէ խոսք չկա 2 հանդիպման մասին, այլ խոսքը գնում է 2 հեռախոսազրույցի մասին։

Այնուամենայնիվ, Ստյոպա Սաֆարյանի կողմից ներկայացված 6 նկարներից 1-ը ակնհայտ «photoshop»  է, որի սկզբնաղբյուրը սուտ, կեղծիք, զրպարտություններ և ազգամիջյան թշնամանք տարածող 8rd.am յութուբյան ալիքն է։ «Photoshop» արված նկարը «Րոպեներ առաջ… Փաշինյանի պատասխանը Հրայր Թովմասյանին» վերնագրով տեսանյութի «մանրապատկերն» (“thumbnail”) է։

Իրականում, «photoshop» արված նկարի համար օգտագործվել են 2 տարբեր նկարներ.

1. Հրայր Թովմասյանի նկարն արվել է «Photolure» լրատվական գործակալության կողմից 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց ՍԴ նախագահի ճեպազրույցից հետո։

2. Իսկ Նիկոլ Փաշինյանը նկարի սկզբնաղբյուրը «Sputnik Armenia» լրատվականն է. նկարն արվել է 2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի Երևանում զբոսանքի ժամանակ։

Նկատենք նաև, որ Ստյոպա Սաֆարյանի կողմից հրապարակված 6 նկարներից ևս 2 նկարներն էլ 1 իրադարձության ժամանակ արված նկարներ են.

Այս 2 նկարները 2020 թվականի հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագի ընթացքից վերցված կադրեր են։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր 1 գրառման մեջ միաժամանակ 3 կեղծիք է ներկայացնում հանրությանը՝ ի պաշտպանություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։


Կարդացե՛ք նաև՝

 Ի՞նչ արժե քննարկվող գրիչը. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կեղծիք է տարածում
 Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն
 «Ֆեյքերի» ՊՈԱԿ-Ի Ֆեյքերը Աջակցում Են Իշխանական Պրոպագանդիստներին. Ստյոպա Սաֆարյան. Մաս 1 
 Ստյոպա Սաֆարյանի՝ Իր «Քաղաքական Չեզոքության» և «Քաղաքական Գործընթացներով Չգայթակղվելու» Վերաբերյալ Հայտարարությունը Սուտ Է
 «Ֆեյքերի» ՊՈԱԿ-Ի Ֆեյքերը Աջակցում Են Իշխանական Պրոպագանդիստներին. Ստյոպա Սաֆարյան. Մաս 2

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն