
Երեկ «Փաստինֆո»-յի տաղավարում իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ «Քարվաճառը մերը չէր», ապա շարունակել. «Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»։
Հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում, որին արձագանքել է անգամ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ասելով. «Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ ... Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»։
Բարձրացած աղմուկից հետո Աղազարյանը փորձել է լղոզել նախորդ օրվա խայտառակ հայտարարությունն ու ասել է, թե իբր իր խոսքերը վերաբերվել են Քարվաճառի՝ մինչև Արցախյան առաջին պատերազմը ունեցած կարգավիճակին։ «Իհարկե դրանք մեր պատմական հողերն են»,- ասել է Աղազարյանը։
Աղբյուր` AntiFake.am