(VIDEO) Իսկ ու՞ր է ասֆալտը. Երևանի փողոցները անմխիթար վիճակում են

article-image

Բազմաթիվ խոստումներով իշխանության եկած և դրանք չկատարած Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ասֆալտապատումը որպես փրկօղակ է օգտագործում չկատարված գործերի և անկատար խոստումների մասին խոսելիս, ինչի շնորհիվ էլ ձեռք է բերել «ասֆալտ փռող իշխանություն» տիտղոսը, այլ կերպ ասած՝ «ասֆալտապատումը» դարձել է այս իշխանության կրեդոն։ 

Վերջերս էլ պատերազմի հետևանքով բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ ոչինչ չանող իշխանության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է պարծեցել «ասֆալտ փռելով»՝ հայտարարելով, թե գործող իշխանությունները վերջին երկու տարում ավելի շատ ասֆալտ են արել, քան նախկին իշխանությունները` 5-10 տարվա ընթացքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության ճանապարհների մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում՝ ամենուր փոսեր ու քանդված ճանապարհներ են, որոնք անհարմարություն են ստեղծում վարորդների համար և ավտովթարների պատճառ դառնում` Սիմոնյանի հայտարարությունը զայրացրել է վարորդներին։ Ոչ բարվոք վիճակում է նաև Մ1 միջպետական ճանապարհը, որը կապում է մայրաքաղաք Երևանը և Գյումրին: 

AntiFake.am-ը ճանապարհների անմխիթար վիճակի մասին նամակներ է ստացել քաղաքացիներից, որոնք խնդրել են լուսաբանել իրենց ուղարկած տեսանյութերն ու լուսանկարները: Վարորդները խնդրել են դրանք «հասցնել» Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին և իշխանության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ամպագոռգոռ հայտարարություններ կանեն ճանապարհները ասֆալտապատելու մասին։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, շրջելով ՀՀ մարզերով, ճանապարհների կառուցման նախընտրական խոստումներ է տալիս: 

AntiFake.am-ի տեսախցիկը նույնպես ֆիքսել է երևանյան ճանապահների ոչ բարվոք վիճակը:

Տեսանյութում միայն վերջին օրերին հանրապետության մայրաքաղաքի ճանապարհներին արված լուսանկարներ ու տեսանյութեր են։ 

Մնում է մի հարց. իսկ ու՞ր է իշխանությունների պարծանք ասֆալտը։ 

 

Տեսանյութը՝ ստորև.


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն