Ով թուրքին թշնամի չի համարում՝ հայ չէ. Քաղաքացիները արձագանքում են Լենա Նազարյանի հայտարարությանը

article-image

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ միացավ իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որոնք բացեիբաց հայտարարում են, որ Հայաստանը չպետք է թշնամի պետություն համարի Թուրքիային:

«Առավոտ»-ի հետ հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշել է, որ «հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի», իսկ «չթշնամանքը կառուցողական լինելու մեջ է»:

Լենա Նազարյանի այս հայտարարությունը քննադատությունների ալիք է բարձրացրել, քանի որ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ միայն բացահայտ կերպով աջակցում էր Ադրբեջանին, այլև ուղղակի մասնակցում ռազմական գործողություններին, իր պատմության ընթացքում չի փոխել իր ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Մինչդեռ ներկայիս իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով քարոզում են Թուրքիայի հետ «խաղաղության և համերաշխության» կործանարար քաղաքականությունը: 

 

Քաղաքացիների գրառումները՝ ստորև.

Պրոդյուսեր Տաթև Վարդանյանը գրել է.

«Էս թուրքի հարճին փողոցում տեսնեք թքեք դեմքին»:


Աննա Աբրահամյանը գրել է.

«Հայաստանում հայ մնացել ա՞, որ էս պամադով գորտը կարա սենց խոսա... ԱՌՀԱՍԱՐԱԿ, ՏԱՆԸ ՄԱՐԴ ԿԱ՞, թե՞ ընտրությունները տղամարդկության վերջին նշույլները սրբել տարել են»։


Ալբերտ Ունուսյանը գրել է.

«Լենա-խանըմը մեծ պոտենցիալ ունի ռեյտինգային ընտրակարգով՝ Գյանջայի շրջանից Միլլի Մեջլիսում իր ուրույն տեղը զբաղեցնելու՝  նկուղում...»:


Վահան Բաբայանը գրել է.

«Դմփ-դմփ հու...կամ կառուցողական բայրաքթարրին սպասելիս»:


Արթուր Թովմասյանը գրել է.

«Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի. լենանանազարյական մտքի գոհարները, վայելեք:

ինձ մոտ հարց ծագեց, էդ ի՞նչ շանսի մասին է խոսքը:

Եթե ընկերներիս մեջ կա՞ (գիտեմ, որ չկա) դեբիլերենից թարգմանող, խնդրում եմ թարգմանել, չնայած թարգմանելու համար պետք է դիմել իրանցքայլականերին, նրանք իրար լավ են հասկանում»:


Դերենիկ Մալխասյանը գրել է.

«Այսինքն թուրքերի հետ թշնամանքը վերացնելու շանսը Արցախի մեծ մասը կորցնելն ու մի քանի հազար մարդ հողի տակ դնելն էր: Այսպիսի շանսի մասին Թուրքիան ուղղակի երազում էր»:


Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«հիմա լավ շանս կա, որ թուրքական շահը սպասարկող իշխանությունը գնա, թողնի ապրենք վերջապես»:


Նարեկ Մութաֆյանը գրել է.

«Լենա գիտես, թե ի՞նչն ա խանգարում։

6 ամսից ավել մեր հայրենակիցների գերավարումն ու մոտ ապագայում նաև որպես ռազմական հանցագործ դատվելու փաստն ա «Խանգարում»։

5000-ից ավելի զոհված տղաների չսառած արյունը, 11.000 վիրավորներն ու 3000-ից ավելի անհետ կորածների փաստն ա «Խանգարում»։

Արցախի 80%-ի ու Սյունիքի բարձունքների օկուպացիան կամ Սյունիքն ու Երևանը գրավելու թշնամու պլաններն են «Խանգարում»»։


Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Բանաձևը շատ պարզ է:

Ով թուրքին թշնամի չի համարում՝ հայ չէ:

Ով թուրքի հետ փորձում է պայմանավորվել՝ դավաճան է:

Ով փորձում է դա ներկայացնել, որպես երկնքից թափվող մանանա՝ թուրքի գործակալ է:

Ով ասում է, որ այլ տարբերակ չկա՝ թուրք է:

Ընտրությունը ձերն է»:


Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է.

«Իհարկե, խաղաղությունն ավելի նորմալ վիճակ է, քան թշնամանքը, բայց հիմա Թուքիայի հետ հաշտության շանս չկա։

Հաշտության շանս եղել է 1993-94թթ., երբ մենք հաղթում էինք Արցախում՝ եթե Թուրքիան բլոկադայի չենթարկեր Հայաստանը, հաշտության շանս կար հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, եթե Թուրքիան բանակցություններում չպնդեր Ցեղապանության հարցը պատմաբաններին թողնելու, իսկ կուլիսներում՝ Արցախի հարցի վրա։

Հաշտության շանս կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանն այնտեղ տեսնում է իր անվտանգության ու զարգացման հնարավորությունը եւ ունի իր ընտրությունը՝ որ թե պարտադրանքի տակ՝ լինի Նիկոլի, Էրդողանի, թե Ալիեւի կողմից։

Իսկ հիմա, երբ Թուրքիայի ջանքերով ամբողջովին փլուզված է մեր անվտանգության եւ պետական համակարգը, հաշտության շանս չկա։

Պատմաբանները երեւի ավելի լավ գիտեն, որ հայ-թուրքական հաշտության նման մի պայմանագիր ստորագրվել է 1920թ. վերջին՝ Ալեքսանդրապոլում, բայց այն Թուրքիայի կողմից պարտադրված պայմանագիր էր, ամբողջությամբ Թուրքիայի կողմից կազմված (շատ նման 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը), Խատիսյանը կառավարությունը գիտեր, որ գնում է, բացի այդ՝ դեռ Սեւրի հույսը կար։ Եվ բնական է, որ Ալեքսանդրապոլի պայմանգիրը չաշխատեց։

Իսկ հիմա հաշտության շանս չկա»։


Մարիա Լազարյանը գրել է.

«Ո՞ր մի անասուննա կարծում, որ հիմա լավ շանս կա, որպեսզի թշնամանք չլինի մեր երկիրը «պատմական ադրբեջան» անվանող երևույթների նկատմամբ։

Ո՞ր մի անասուննա մեզ՝ հայերիս խրատում, թե իբր «կառուցողական պրագմատիզմ» է հայերիս հետագա անպատիվ, անհայրենիք, անպետություն, անինքնություն գոյությունը»։


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ Աիդա Ստեփանյանը գրել է.

«Լենան, Օմեգան, Նիկոլն ու Աննան Արցախն ու 5000 զոհ վճարեցին, որ Թուրքիայի հետ բարեկամություն սկսեն, թշնամանքը մոռանան ապրիլի 24-ին: Թուրքական կապիտալ բերելու համար իրենք մեր զինվորներին կոտորեցին թուրքական Բայրաքթարների տակ: Համոզված եմ՝ Լենան էլ Օմեգա Միրզոյանի նման թուրքական գործակալ է ԱԺ-ում (նախկինում բազմիցս ասել եմ, որ Օմեգան չէր կարող իշխանության մեջ մենակով թուրքական շահ ներկայացներ):  Լենայի այսօրվա հայտարարությունն ինքնախոստվանանք էր թուրքական գործակալ լինելու մասին»:


Արթուր Համբարձումյանը գրել է.

«թուրքական՝ գորշ գայլեր կազմակերպությունը  պահանջում է , որ Արարատ Միրզոյանի անունը լինի՝  իմ քայլի նախընտրական ցուցակի առաջին եռյակում:

Շուն գզվցնողների միությունը  պահանջում է, որ  իմ քայլի ցուցակը կազմելիս չմոռանան  Սարուխանյան Կարենին (ճենճին):

Սահմանադրական իրավունքի մասնագետները իրավունքի ուժով պահանջում են Վահագն Հովակիմյանի՝ պարլամենտական գործունեության շարունակությունը:

Դալտոնիկների միությունը հադես եկավ Ռուբեն Ռուբինյանի,  իսկ կենդանիների պաշտպանության կոմիտեն՝  Օլեյն Սիմոնյանի աջակցությամբ:

 Դե իսկ ձեռքի գնդակի հավաքականը սատարում է Լենա Նազարյանին»:


«Լենա Նազարյան «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»:

Շատ բան չեմ ասելու, որովհետեւ իմքայլականներին բան բացատրելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլ նաեւ դրանք հատուկ պատվաստվել են թուրքին ներելու,  բարեկամություն հաստատելու, ջհանդամին թե թուրքը մեզ բնաջնջելու իր դարավոր երազանքից հետ չի կանգնում։ Թշնամուն շարունակեք բարձր մակարդակով սպասարկել։ Մենք ենք արկածախնդի՞ր, դուք ինչացու ե՞ք.. Մենք ենք հա՞ խաղաղությունը ստորադասել պատերազմին, որոնց համար խաղաղությունը արժեք չէ՞ր։ Մենք պատերազմ սկսեցի՞նք։ Դրա համար քո շեֆը պատերազմը ավելի շուտ չկանգնեցրեց, որ հազարավոր զոհեր չտայինք, որ ինչ է իրեն դավաճան չասեին, չէ՞.. 

Ահռելի կորուստներ ունենք, թե մարդկային, թե տարածքային, լույսի պես մի ամբողջ սերունդ մատաղ արեցիք այ մանկուրտներ, տղաների մի մասը դեռ գերեզման չունի, որդեկորույս ծնողները ամեն օր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում` տեր չկա, անդամալույծ տղաներ ունենք բուժման կարիք ունեն, դուք դրել եք ինչերի՞ց եք, խոսում։ 

Ու սարսափելին ոչ թե իմքայլական թրքապարկերն են, որ ամեն օր մի նոր բան են  շրջանառում` դուրս տալիս, այլ դրանց նմաններին հավատացողները..»,- գրել է Արթուր Համբարձումյանը:


Էդգար Խաչատրյանը գրել է.

«Հայ Թուրքական Բարեկամության օրը ե՞րբ է։ Էկեք Սեպտեմբերի 27֊ին կամ նոյեմբերի 9֊ին նշեբք այդ օրը։ Ի՞նչ կասեք, հետաքրքիր է հատկապես Հովիկ Աղազարյանի կարծիքը»։


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Ասենք 6 ամիս առաջ Թուրքիան ուղղակիորեն պատերազմում էր քո դեմ: Էդ 100 տարի առաջվա բան չի, որ ասես հիմա փոխվել են թուրքերը, 100 տարի անցելա: Հիմա 6 ամիս առաջվա թշնամուդ ո՞նց չհամարես թշնամի, եթե իր բոլոր ռազմավարական և անվտանգային փաստաթղթերով ինքը քեզ համարումա թշնամի: Ո՞նց: Քեզ համարեն՝ դու չհամարե՞ս»:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն