
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հերթական կեղծիքն է տարածել՝ կիսվելով իշխանական Ֆեյքերի ֆաբրիկայի «անհայտ ծագման» կայքի ապատեղեկատվությամբ, համաձայն որի՝ «Ռ. Քոչարյանի 200,000 դոլար գումարը սառեցվել է՝ Պոզների հաշվին փոխանցելու պահին»:
Ի հավելումն՝ Սաֆարյանը գրել է, թե «Ռուս մեկնաբանների ու քաղաքագետների համար խոպանի սեզոնը բացված է… Էդ նույն 200.000 դոլարը չէր տա բրոնժիլետ առնելու համար»:
Նշենք, որ ապատեղեկատվության աղբյուր հանդիսացող «fb-news.online» կայքն օրեր առաջ էլ ծիծաղաշարժ լուրեր էր տարածում, թե «Քոչարյանը իր մոտ է կանչել իր ձվի ֆաբրիկաների տնօրեններին և 0.5 մլն$ տվել»:
Կեղծիքների այս շարքը ակտիվորեն տարածվել է իշխանության շահերը սպասարկող ֆեյքերի ֆաբրիկան ներկայացնող էջերի ու կեղծ օգտահաշիվների կողմից: Մի քանի օրինակ՝ ստորև.
Հերթական կեղծիքը տարածելուց հետո Սաֆարյանը հեռացրել է այն, ապա «սպառնացել» մեդիատեռոր իրականացնել: Ֆեյքերի ֆաբրիկայի ֆեյքնյուզերը կարդացող ու տարածող և քաղաքական չեզոքություն չպահպանող Սաֆարյանի մի քանի «սպառնալից» գրառում ներկայացնում ենք ստորև.
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սաֆարյանը ռուս գործարարի` Բևերլի Հիլզում գտնվող առանձնատունը ներկայացրել էր որպես «Արցախի թալանչիների» դղյակ:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր` AntiFake.am