«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզչական նոր հարթակ ունի. ինչով է զբաղվում «Civic.am»-ը, և ովքեր են համակարգում այն

article-image

Տարիներ շարունակ Հայաստանում մեդիատեռոր իրականացրած և այսօր էլ նույն կերպ շարունակվող պրոփաշինյանական քարոզչական հարթակները բավարար չեն գործող իշխանություններին։ Նրանք օր օրի նոր հարթակներ ու լրատվականներ են ստեղծում։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջերս ստեղծել է «Civic.am» լրատվականը։ Լրատվականի գրասենյակը Սայաթ-Նովա փողոցում գտնվող «ՔՊ»-ի կենտրոնական գրասենյակի անմիջապես կողքին է և համակարգվում է կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանի կողմից, նրան էլ օգնում են կուսակցական ընկերները, օրինակ` ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի հետ կապվող ու հանրային ճնշման ներքո հրաժարական ներկայացրած Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, իսկ գրասենյակի մշտական այցելուներն են իշխանական պրոպագանդիստ «Dav Rupr»-ը, ըստ որոշ տեղեկությունների` նաև Աննա Հակոբյանի վարորդ Ամիգո Ղուկասյանը։ 

«Civic.am»-ի աշխատանքներում ներգրավված են նաև «Սորոսի» հիմնադրամից սնվող ու հայտնի սորոսական Լևոն Բարսեղյանի կողմից համակարգվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախկին աշխատակից Սյուզի Սիրականյանը, իշխանական ուղղվածության «Infocom» լրատվականի նախկին աշխատակից Գեղամ Ադյանը, նախկին իշխանության ներկայացուցիչներին վարկաբեկելու գործին լծված իշխանամետ Վովա Հակոբյանը, Արցախը հանձնած Փաշինյանին «հայրենասեր ղեկավար» համարող ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ոխերիմ թշնամի հռչակած, պրոիշխանական և Փաշինյանի ընդդիմախոսների դեմ ագրեսիվ գրառումներով աչքի ընկնող Անդրանիկ Գասպարյանը, իշխանամետ լրատվությամբ աչքի ընկնող «Factor.am»-ի նախկին լրագրող Մարինե Խառատյանը

«Civic.am» լրատվականի հիմնական գործունեության հիմնական ուղղություններն են` իշխանությունների պրոպագանդան, ընդդիմադիր գործիչների վարկաբեկումը և հակառուսական քարոզը։

Լրատվականի հակառուսական քարոզչությունն ապացուցվում է Հայաստանում հակառուսական գործունեություն իրականացնող հասարակական ու քաղաքական գործիչներին «խոսափող տալով» ու նրանց հարցազրույցների հրավիրելով։ Օրինակ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ «Եթե չլիներ Ռուսաստանի շահագրգռվածությունը հին ստատուս քվոն խախտելու և նորը ստեղծելու՝ այս պատերազմը չէր լինի» վերնագրված հրապարակումը, Ռուբեն Մեհրաբյանի հետ «Իսկանդերի» վերաբերյալ հարցազրույցը, Հովսեփ Խուրշուդյանի, Հակոբ Բադալյանի հետ հարցազրույցները և այլն։

 

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների հակաքարոզին, պետք է փաստել, որ «Civic.am»-ը իր թիրախում գլխավորապես պահում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Օրինակ`

 

 «Ռուսական վերնախավում Ռոբերտ Քոչարյանը չունի միարժեք աջակցություն». քաղաքական վերլուծաբան»

«Քոչարյանը պատրաստ էր Պոզների եթերում բալալայկա նվագել, միայն թե ի ցույց դներ իր ռուսասիրությունը»․ քաղաքագետ

Քոչարյանը շտապե՞լ է․ որևէ կուսակցություն չի հաստատում նրա հետ դաշինքը

«Սյունիքի «մեդիատեռորի» հեղինակը ուզում է 100 հազար ձայն ստանալ մարզում»

Միքայել Մինասյանն ընտրել է Աբրահամ Գասպարյանին

 

Բացի կողմնակալ ու քարոզչական լրատվությունից բացի` «նախկինների» առնչությամբ հրապարակումներ պատրաստելիս չի խուսափում շրջանցել նաև լրագրողական էթիկան: Օրինակ.

«Ռիտա Սարգսյանի տվյալները շարունակում են պահպանվել ընտրողների ռեգիստրում»


 

Իսկ «Հայրենիքի փրկության շարժմանը» վարկաբեկելու համար լրագրող Վահե Հակոբյանը մի ամբողջ ներկայացում է բեմադրել՝ մոտենալով հանրահավաքի մասնակիցներին և մոտակայքում կանգնած քաղաքացիներին՝ իր լրագրողական թերի հմտությունների հետևանքով քաղաքացիների հարցերից խուսափելը ներկայացնելով բացասական լույսի ներքո։ Վերջինս լրատվականի հիմնական հարցազրուցավարն է և պարբերաբար հյուրընկալում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ու իշխանամետ գործիչներին, որոնք էլ իրենց հերթին ակտիվորեն տարածում են «Civic.am»-ի հրապարակումներն ու լսարան ապահովում նորաստեղծ լրատվականի համար։ Հարցազրույցները տեղի են ունենում հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ 

AntiFake.am-ի տեղեկություններով՝ «Civic.am»-ի լոգոն կրող 40քմ տարածքում շարված շուրջ մեկ տասնյակ համակարգիչները օգտագործվում են նաև նոր ֆեյքեր բուծելու ու ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու համար: Մեր աղբյուրների պնդմամբ` տվյալ տարածքում ֆեյքերի բուծման փաստը շենքի այցելուների հետ զրույցներում խոստովանել են անգամ գրասենյակի տարածքը մշտապես հսկող 3-4 ոստիկանները: Այնուամենայնիվ, չենք կարող պնդել այս տեղեկության հավաստիության մասին` ապացույցների բացակայության պատճառով: 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն