Բռնության ենթարկված և բերման ենթարկված կանանց թվում եղել են Արցախյան պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք և մայրեր

article-image

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Խստիվ դատապարտում ենք այսօր՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը բողոքի խաղաղ գործողություն իրականացնող կին ցուցարարների նկատմամբ: Ոստիկանների արարքն ավելի զարհուրելի է դառնում, երբ պարզում ենք, որ բռնության ենթարկված եւ բերման ենթարկված կանանց թվում եղել են Արցախյան պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք եւ մայրեր: Ոստիկաների արարքն ավելի նողկալի է դառնում այն պատճառով, որ նրանք հայ կնոջ նկատմամբ ուժ են կիրառել Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Դատապարտելով ոստիկանների կողմից ուժի կիրառումը, միաժամանակ պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը եւ բռնարարքի մասնակից ոստիկաների պաշտոնանկությունը եւ հեռացումը ուժային կառույցներից»:
 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն