«Ֆեյք» իրավապաշտպանների ու կանանց նկատմամբ «բռնությունների» մասին նախկինում բղավողների լռությունը ականջ է ծակում

article-image

Այսօր «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնությամբ կանայք ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել դավաճան և թրքահպատակ իշխանությունների դեմ՝ վանկարկելով` «առանց թուրքի Հայաստան»։ Ակցիայի ընթացքում ոստիկանական ուժերը բիրտ և ակնհայտ ոչ համաչափ կերպով բերման էին ենթարկում կանանց։ Ակցիայի յուրաքանչյուր մասնակցի բերման ենթարկելու համար ոստիկաններն աշխատում էին 4-5 հոգով։

Այս իրադարձությունների մեջ, սակայն, լուռ են սորոսական «իրավապաշտպաններն» ու կանանց իրավունքներով զբաղվողները, ովքեր նախկինում առիթը բաց չէին թողնում ոստիկանական գործողությունները քննադատելու, «լուն ուղտ դարձնելու» ու ոստիկանական «ապօրինությունների» մասին բղավելու համար։ Դե իսկ իրավագիտության «գուրու» Դանիել Իոաննիսյանը ոչ միայն չի քննադատում ոստիկանության գործուղությունները, այլ նաև «իրավաչափ է համարում» կանանց ապրիլի 7-ին բռնությամբ բերման ենթարկելու համար ձեռնարկված քայլերը։

Կնոջ նկատմամբ բռնության «թշնամի» Լյուսի Քոչարյանը, ով նախորդ տարի արժանացավ «խիզախ կին» մրցանակին կանանց նկատմամբ բռնությունների համար «ֆեյք» և անանուն նամակներ հրապարակելու համար, ևս ոչ մի գրառում չի արել այսօր բերման ենթարկված շուրջ 20 կանանց դեմ իրականացված ոստիկանական բռնությունների կապակցությամբ։

Տերերից հրահանգ, քաղաքական պատվեր կամ փող չկա՞ այս իրադարձությունների մասին բարձրաձայնելու համար։ Որ տարբերակն էլ լինի, արդեն երեք տարի համոզվում ենք, և արդեն ապացուցման կարիք էլ չկա, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության անվան ներքո հանդես եկող «ֆեյք» կազմակերպությունները երբևէ հանդես չեն եկել հանրության շահերից, օբյեկտիվորեն չեն բարձրաձայնել խնդիրները, մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելիս կողմնակալություն են դրսևորել ու ծառայել միայն ու միայն այն շահերին, առաջ են տարել միայն այն օրակարգերը, որոնց համար հրահանգավորվել ու վճարվել են։ Հայաստանում տարբեր ֆոնդերի ֆինանսավորմամբ գործող այդ կառույցների փուչիկն այլևս վերջնականորեն պայթել է: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն