(PHOTOS) Նիկոլ Փաշինյանի փնթի արտաքինն ու «շպարգալկան»` ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ

article-image

Նիկոլ Փաշինյանը երբեք աչքի չի ընկել կոկիկ ու բարձաստիճան պաշտոնյային վայել արտաքինով ու պահվածքով, ինչը մշտապես քննադատվել է հանրության կողմից։ Այսօր՝ ապրիլի 7-ին, Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իր պահվածքով հերթական անգամ խայտառակել է Հայաստանը՝ դառնալով օտարերկրյա ԶԼՄ-ների ծաղրի առարկան։

Հանդիպման ժամանակ Փաշինյանը աթոռին նստել է պիջակի եզրը բազկակալին գցած, ինչը չի ուղղել զրույցի ամբողջ ընթացքում։ Բացի այդ, հանդիպման առաջին րոպեներին Փաշինյանը ծոցագրպանից այսպես կոչված «շպարգալկա» է հանել, որից բառացիորեն օգտվել է իր ելույթի ընթացքում` որոշ հատուկ անուններ արտասանելու նպատակով, որոնք այդպես էլ ճիշտ չեն հնչել ռուսերենով: 

Փաշինյանը էթիկայի կանոններին հետևելու մեծ սիրահար երբեք չի էլ եղել, և սա հայ հանրության համար սովորական դարձած երևույթ է, սակայն այդ փնթի վիճակն ու վարվեցողությունը ցավալիորեն դուրս են գալիս նաև պետության սահմաններից ու Հայաստանը ծաղրի առարկա դարձնում ամբողջ աշխարհի առաջ։ Նախորդ տարվա վերջին էլ Փաշինյանը ՀԱՊԿ հեռավար նիստի ժամանակ ելույթ էր ունենում անջատված բարձրախոսով, և մյուս պետության առաջնորդները չէին կարողանում լսել նրան, խնդիրն առաջացել էր հենց Փաշինյանի պատճառով, որ հեռահար նիստին միացել էր բջջային հեռախոսները գրպանում նստած, որոնք էլ բարձրախոսի ձայնի խափանման պատճառ էին դարձել։ Փաշինյանը հենց ուղիղ հեռարձակման ընթացքում ստիպված էր հեռախոսները հանել գրպանից ու շարունակել ելույթը։

Հիշեցնենք Փաշինյանի փնթի արտաքին ու պաշտոնյային ոչ վայել վարքագծի մի քանի օրինակ Հայաստանի տարբեր մարզերում տնտեսական ֆորումներից, Ֆրանսիա այցելության և նախագահ Մակրոնի հետ հանդիպումից, ԵԱՏՄ նիստերից, ընտանեկան «հանգստից»: Մի տեղում փողկապը ծուռ է, մի տեղում` տաբատի փողքերն են երկար, իսկ շարֆը` անճաշակ և անտեղի, ու այսպես շարունակ: 
 


 


 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն