Հերթական անփութությունը վարչապետի աշխատակազմում. հրապարակվել է Փաշինյան-Պուտին հանդիպման չմոնտաժված տարբերակն ու հեռացվել

article-image

Վարչապետի աշխատակազմը հերթական անգամ պաշտոնեական անփութություն է դրսևորել։ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում մեկ տեսանյութով հրապարակվել է Փաշինյան-Պուտին հանդիպման չմոնտաժված տարբերակը։ Տեսանյութում երկրորդ և երրորդ տեսախցիկների կադրերն են, որոնցում ՌԴ նախագահն ու Հայաստանի վարչապետը ընդգրկված են միջին «պլանով» և կիսատ են երևում։ Ընդ որում` հանդիպման տեսաձայնագրությունը կրկնվում է երկու անգամ, ինչի արդյունքում շուրջ 9 րոպեանոց հանդիպման տեսանյութի տևողությունը դարձել է 18 րոպե  57 վայրկյան:

Տեսանյութը յութուբյան ալիքում մնացել է շուրջ 2 ժամ, ապա` հեռացվել։ Փոխարենը արդեն իսկ ներբեռնվել է նորը՝ մոնտաժված և 9 րոպե 31 վայրկյան տևողությամբ։

Այսպիսի գործելաոճը նորություն չէ վարչապետի աշխատակազմում։ «Անփութությունը՝ անփութության հետևից» աշխատելաոճը այս կառավարությանն ուղեկցող անբաժանելի մասն է, իսկ պետության մասշտաբով խայտառակությունները՝ 3-րդ աշխարհի պետություններին բնորոշ սովորական երևույթ, մի բան, ինչը նախկինում բացառվում էր։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն