Հակառուսական «Perfect TV»-ներն «ավետում» են Փաշինյանի ու Պուտինի «ախպերության» մասին

article-image

Ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը կրկին խայտառակ պահվածք է դրսևորել ու դարձել համացանցի ու օտարերկրյա լրատվամիջոցների ծաղրի առարկան:

Չնայած հանդիպման «հիշարժան» դրվագները թերևս Փաշինյանի փնթի արտաքինն ու «շպարգալկան» էին, իշխանության շահերը սպասարկող քարոզչամեքենան լծվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտին «ջերմ հարաբերությունների» պրոպագանդային:

Օրինակ, իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի հայտնի YouTube-յան ալիքները «ավետում» են Փաշինյանի ու Պուտինի «ախպերության» մասին ու ցնցում համացանցը, կամ ասել է, թե` «սենց հանդիպում աշխարհը դեռ չէր տեսել»:

Սրանք այն նույն ալիքներն են, որոնք, ըստ քաղաքական նպատակահարմարության, շարունակաբար հակառուսականություն են տարածում, հայ-ռուսական ազգամիջյան թշնամանք քարոզող տեսանյութեր հրապարակում, էժանագին կեղծիքներ ու զրպարտություններ տարածում, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ։  Այս անգամ էլ այս մեդիաաղբը սպառող լսարանին անհրաժեշտ է կերակրել Փաշինյանի ու Պուտինի` «լավ հարաբերությունների» մասին տեսանյութերով։ 

YouTube-յան ալիքների ծիծաղաշարժ հոլովակները ներկայացնում ենք ստորև.

Perfect TV

«Սենց հանդիպում դեռ չեինք տեսել. Ողջ ազգը սա չեր նկատել»

«Հենց հիմա Պուտինի հրատապ հրամանը. Հայերի ճակատագրիը որոշվեց»

8rd. am

«Վերջապես հրապարակվեց․ ինչ է տեղի ունեցել հանդիպման ողջ ընթացքում»

8rd news

«ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ!! Նիկոլն ու Պուտինը դեռ այսքան Մտերիմ Չեյին եղել»

«Ալիևը Խառնվել է Իրար։ Պուտնը Նիկոլին Բան է խոստացել»

Հայտնի է, որ նախքան իշխանության գալը` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հակառուսական քաղաքականության առաջամարտիկներից են եղել: Վերջիններս արդեն իշխանության դիրքից, ՀՀ-ՌԴ հարաբերությունները փչացնելուն զուգահեռ, հասարակությանը փորձել են համոզել, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այդքան «փայլուն» չեն եղել: Ինչպե՞ս կարող են հակառուսական տրամադրություններ ստեղծողները մեկ օրում «ռուսասեր» դառնալ. ե՞րբ մոռացվեցին ՀԱՊԿ-ում կատարաված հայտնի իրադարձությունները կամ «Իսկանդերի» մասին ցնդաբանական հայտարարությունները:

Իրականությունն այն է, որ այսօր հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների մասին կարող են վկայել միայն իշխանության ստորին էշելոններում կանգնած քարոզչամեքենաները՝ ի դեմս «Perfect  TV»-ների:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն