«Ճրտոյի դուքյան երկիր Հայաստան». քաղաքացիներին դուր չի եկել «Անվախ աղջկա» արձանը

article-image

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը, որը Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նվերն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Արձանը տեղադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի նախաձեռնությամբ:

«Անվախ աղջկա» արձանը քաղաքացիների շրջանում ակտիվ քննարկման առարկա է դարձել:
 

Քաղաքացիների գրառումները՝ ստորև.
 

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է

«Մշակութային, հին ազգս այսքան խեղճացել է, որ այլոց արձաններից անհաջող կրկնօրինակում, պլեճ է անում, պառավ բաբոյի դեմքով աղջնակ կերտում։ Շուտով գարեջուր խմած անվախ միզողի արձանն եք դնելու»:
 


Անահիտ Ոսկանյանը գրել է.

«Դոշակ դարձրեցին՝ առանց ավագանու է դրվել, առանց ավագանու է դրվել...
հա էլի, «արվեստի» մեռած են, արձաններ են սարքում, դնում ուր պատահի՝ առանց վճարվելու, առանց թույլտվության
էնքան որ՝ հիանանք»:
 

«Եթե երեխաները սկսեն կանգնել հորանափոսերի վրա ու ընկնեն ներս՝ իմացեք, իրենք ուղղակի ավագանու որոշմամբ անվախ են

Հ.գ.-քաղաքապետարանն ասում է՝ ավագանու որոշում չկա
հետաքրքիր է՝ ով է այս բարերարը, որ առանց քաղաքապետարանի որոել է արձաններ տեղադրել»:
 

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը գրել է․
 
«Էդ աղջկա արձանի համար շատ դարդ մի արեք: Մեկա շուտով գողանալու են»:
 

«Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Բադալյան Չախոյանը գրել է.

«Տարազը վախից եք հագցրել, երեխաների գլուխն էլ մարմնի համեմատ սովորաբար  մեծ է լինում: Բայց ուրեմն լավ է ստացվել, որ ձեր ֆեմինստական գաղափարը չի իրագործվել, միայն, թե խեղճ երեխուն ինչու եք կանգնեցրել լյուկի կափարիչի վրա, չհասկացանք... գուցե դա էլ էր խորհրդանշական՝ ֆեմինիստական արհեստական գաղափարների անպտղությունն ու վտանգավորությունն է հուշում. չէ, ապրի հեղինակը , լավ է աշխատել»:


Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը գրել է.

«Մեր Անվախ Աղջիկա իդեան Նյու Յորքի Fearless Girl արձանից է վերցրած, բայց եթե լավ իրականացրած լիներ գաղափարը օգտագործելու մեջ խնդիր չեմ տեսնում։ Մեր Անվախ Աղջկա գլուխը մարմնի համեմատ մեծ է, հեղինակին չի հաջողվել համարձակություն հաղորդել կերպարին և տարազ կրելը ֆեմինիստական չէ»:


Ռուբեն Աբրահամյանը գրել է.

«Ճրտոյի դուքյան երկիր Հայաստան»:


«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը գրել է.

«Կարճ ասած՝ էլի ընտրեք, որ էլի խոստումները չանեն, իրենց քավոր, սանիկ, մորքուրի աղջիկ, քեռակին և այլ քայլարաստների պաշտոններ բաշխեն, իրենց պարգևավճարներով, տենդերներով և մի անձից գնումներով բյուջեն լափեն, Հայաստանի մնացած մասն էլ թուրքերին հանձնեն, բա հո նախկիններին չե՞ք ընտրելու»:


Խմբագիր Եվա Ադամյանը գրել է. 

«Էս էրեխուն «լյուկի» վրայից հանեք, վատ օրինակա ու անվախության հետ ոչ մի կապ չունի.

Ի դեպ հերթական ռաբիզություննա
«Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց այսօր տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը»:
 
 

Ռազմական փորձագետ Վահագն Մխոյանը գրել է.
 
«Եվ այնուամենայնիվ։ Խիա՞ արձանի պլագիատորին թվում, որ էս աղջիկը անվախա։ Որ լյուկի կափարիչի վրայա՞ կանգնել։ Սա ողջամիտա թվում, որովհետև հայաստանյան լյուկերի կափարիչների ապահովությանը վստահելու չի։ Բայց մյուս կողմից էլ արդյո՞ք անիմաստ ու անհեթեթ ռիսկի գնալը անվախություն ա։ Ռուսերենում օրինակ՝ այդ երևույթը անվախություն չի կոչվում, այլ՝ դալբայոբություն»:
 

«Ռազմ.info» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է.
 
«Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում...
Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։
Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։
Արձանի անունն է... [բռնվե՛ք]... «Անվախ աղջիկը»:
Մի քանի տասնյակ իրապես անվախ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանած քաքլանները (!) այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել։ Թաքուն (!!!)։
Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն»:
 
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն