(PHOTOS, VIDEO) Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին աղմուկը կազմակերպել է իշխանությունը. փաստեր

article-image

Մեդիայում արագորեն տարածվեց Ադրբեջանից հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին պնդումը, սակայն արդեն իսկ տեղեկացրել ենք, որ ինքնաթիռը, որով ըստ նույն աղբյուրների պետք է վերադառնային գերիները, Հայաստան է ժամանել դատարկ. ոչ մի գերի չի վերադարձվել։ 

AntiFake.am-ը պարզեց, որ գերիների վերադարձի մասին աղմուկը բարձրացրել են իշխանական շրջանակները. նախ այդ մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews.am-ի տաղավարում հայտարարություն է արել իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ապա տեղեկությունը իշխանական ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել են վարչապետի և փոխվարչապետի խոսնակները՝ Մանե Գևորգյանը և Նժդեհ Հովսեփյանը։

Լուրը արագորեն տարածել են Փաշինյանի ընտանեկան armtimes.com-ը, Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող freenews.am-ը, araratnews.am-ը, պրոիշխանական «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am-ը, Սորոսի ֆոնդից և արևմտյան փողերով ֆինանսավորվող պրոիշխանական factor.am-ը և azatutyun.am-ը։ 

Արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ հայ գերիների հաշվին PR-վելու էժանագին փորձ է արել, որը խայտառակ կերպով ձախողվել է։

Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին իշխանության կազմակերպած աղմուկի ապացույցները՝ ստորև.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն