
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի անդամ Նաիրի Փեթակչյանը գերիների վերադարձի ձախողման մեջ մեղադրում է ոչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ոչ էլ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «ՔՊ»-ականն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշեք քոչի հարցազրույցը ու սաղովի լռենք»,- հավելելով, որ չի զարմանա, եթե երկրորդ նախագահի «մատը» գերիների վերադարձի տապալման հարցում «խառը լինի»։
«ՔՊ»-ականն իր հաջորդ գրառմամբ արդեն մեղադրել է Ալիևին ու Պուտինին գերիների վերադարձը տապալելու մեջ։ Եվ որքան էլ տարօրինակ ու զարմանալի լինի, մեղադրել է «հիմարներին», որոնք գերիների թեման մեկնաբանում են «իրենց քաղաքական նախասիրություններին համահունչ»՝ «մոռանալով, որ ընդամենը րոպեներ առաջ ինքն էր մեղադրում Ռոբերտ Քոչարյանին։ Հայտնվելով «հիմար» իրադրության մեջ՝ Փեթակչյանը ջնջել է իր նախորդ գրառումը։
Արդեն իսկ հայտնել ենք, թե ինչպես է իշխանությունը կազմակերպել գերիների նոր խմբի վերադարձի մասին աղմուկն ու իշխանական պաշտոնյաների ու ԶԼՄ-ների միջոցով տարածել դա, մինչդեռ ինքնաթիռը, որով սպասվում էր գերիների վերադարձը, Հայաստան է ժամանել դատարակ։ Իշխանության ներկայացուցիչների պնդումները մնացել են օդում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն էլ հավաստիացրել է, թե գերիների վերադարձի հարցը հետաձգվել է։
Փաստորեն իշխանությունն իր կազմակերպած և տապալած բեմականացման մեջ մեղավոր է կարգում երկրորդ նախագահին։ Մի՞թե աբսուրդ չէ։
Աղբյուր՝ AntiFake.am