Իշխանությունների կողմից վարչական ռեսուրս կիրառվել է. Արսեն Թորոսյանը ստում է

article-image

Երեկ` ապրիլի 9-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին, որի ընթացքում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վարչական ռեսուրսի կիրառման, կորոնավիրուսային իրավիճակի, պատվաստանյութերի խնդրի և ռազմագերիների հարցի շուրջ:

Արսեն Թորոսյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հավաքներին վարչական ռեսուրս կիրառելու և հնարավոր ընտրությունների դեպքում դարձյալ օգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, նշել է. «մեր գերխնդիրն է անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ինչը բացառում է վարչական ռեսուրսի չարաշահումը, և այն մեղադրանքները, որ մեր հասցեին հնարավոր է հնչեին կամ հնչում են, պարզապես անհիմն են մի պարզ պատճառով, որովհետև մենք ունեցել ենք այդ հնարավորությունները, բայց չենք արել, որովհետև մենք օրգանական անհամատեղելիություն ունենք նման երևույթների հետ, և մենք համարում ենք, որ միայն ժողովրդի իրական կամարտահայտությամբ ձևավորված իշխանություններն են, որ կարող են երկիրը կառավարել, զարգացնել և առաջ տանել»:

Պարզվում է` «օրգանական անհամատեղելիությունը» այնքան էլ իրական չէ, քանի որ հրապարակվեցին բազմաթիվ ապացույցներ` լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, որոնք ուղղակի աղաղակում էին մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին վարչական ռեսուրսի` ահռելի մասշտաբներով կիրառման մասին: Եվ ոչ միայն մարտի 1-ի հանրահավաքի դեպքում: Բազմաթիվ գործիչներ պնդում են նաև, որ վարչական ահռելի ռեսուրս է կիրառվել նաև 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, ինչպես նաև կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած վարչապետի ընթացիկ մարզային այցերի դեպքում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն