
1992 թ. ապրիլի 10-ին՝ մի քանի ժամ տևած հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Մարաղա։ Մինչ այդ բնակչության մեծամասնությունը տարհանվել էր, սակայն նրանք, ովքեր մնացել էին ավանում, ադրբեջանցի զինծառայողների կողմից անմարդկային կտտանքների և սպանությունների ենթարկվեցին։ Արցախի ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել Մարաղան, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զորքերը կրկին հարձակվեցին և նոր ոճրագործություններ իրագործեցին իրենց հարազատներին հուղարկավորելու նպատակով ավան վերադարձած բնակիչների նկատմամբ։
Մարաղայի ոճրագործությունը Արցախը հայաթափելու, ցեղասպանելու և հակահայկականությունը շարունակելու օրինակ է:
Իսկ այս տարի լրանում է Մարաղայի ցեղասպանության 29-րդ տարելիցը: Ավելի ճիշտ` լրացել էր 3 օր առաջ: Սակայն այս տարին աչքի է ընկնում ադրբեջանական (նաև ռազմական) հանցագործությունների հիշատակման օրերի նկատմամբ իշխանությունների անտարբերությամբ:
Անտարբերության և երեսպաշտության վառ օրինակ է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Վերջինս ֆեյսբուքյան բարձրագոչ ոճով անդրադարձել է 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձություններին` սկսելով` «Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է…»: Գիտակից մարդու մոտ միանգամից առաջ է գալիս կոգնիտիվ դիսոնանս. իսկ միգուցե ամոթալի էջը Արցախի մեծագույն մասի հանձնումը, հինգ հազար զինվորի զոհաբերումը, հազարավորների հաշմանդամությու՞նն է:
Մի կողմ թողնենք այն հարցը, որ գործունեության արդեն երեք տարիների ընթացքում իշխանությունը, որի վառ ներկայացուցիչը Նազելի Բաղդասարյանն է, խոսում է ուրիշի հանցավոր լինելու մասին, իսկ այդ մեղադրանքները այդպես էլ հիմնավորել չի հաջողվում, իսկ գործերը կարճվում են` իրենց իսկ «սրտի դատավորների» կողմից:
Նազելի Բաղդասարյանը հայտնի է նրանով, որ վերջինիս կողմից անընդհատ լրատվական դաշտ է նետվում գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվություն:
Պատգամավորը նաև չի խորշում սեփական թիմի անկարողությունը բարդել ընդդիմության վրա և մեղադրել վերջինիս քաղաքական անկայունության համար, ինչն էլ ըստ նրա խոչընդոտում է գերիների վերադարձման գործընթացին:
Նազելի Բաղդասարյանը նաև այն պատգամավորներից է, որը բյուջեի հաշվին հետպատերազմյան Հայաստանում «գործուղվում է» Սյունիք և Արցախ, սակայն` թե ինչ հարցեր է լուծել կամ լուծում պատգամավորը այնտեղ, դժվար է հասկանալ:
Նախկին լրագրողը առայժմ հաջողում է միայն մեկ առաքելություն. շարունակում է ատելության մթնոլորտի խորացումն ու սեփական ապիկարությունը ուրիշի վրա բարդելը: Իսկ նրա ատելության մակարդակի մասին կերազեր նույնիսկ ամենահայատյացը` Իլհամ Ալիևը:
Աղբյուր՝ AntiFake.am