Փաշինյանը նոր պաշտոն է տվել «Ապրիլյան» պատերազմի ձախողված «հետախույզին»

article-image

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արշակ Կարապետյանն այսօրվանից իրավունքի ուժով համարվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը:

Արշակ Կարապետյանի նշանակումն այդ պաշտոնին միանշանակ չի ընկալվել հասարակության կողմից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ որոշ տեղեկությունների ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արշակ Կարապետյանին Ապիլյան պատերազմից հետո պաշտոնանկ էր արել պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումների պատճառով:

Ըստ մամուլի՝ Կարապետյանը ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին ժամանակին չի տեղեկացրել և պատճառ է դարձել հայկական կողմի մեծաքանակ զոհերի:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Փաշինյանի խորհրդականի պաշտոնը:

Հավելենք նաև, որ մինչ այս պահը Ապրիլյան քառօրյայի իրադարձություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի հրապարակել հանձնաժողովի գործունեությունն ամփոփող զեկույցը և վերջնական եզրակացության բացակայության դեպքում անհայտ է մնում Արշակ Կարապետյանի և մյուս պատասխանատուների՝ Ապրիլյանից հետո պաշտոնանկ արված այլ զինվորականների մեղավորության կամ անմեղության չափը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն